Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխվեց գործարար Հրանտ Վարդանյանի անունով: Այն վերանվանվեց՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։ Այսօր այս մասին որոշումը կայացվեց Երեւանի ավագանու նիստում: Որոշման հիմնավորման մեջ, նշված է, որ փողոցն անվանափոխելու նամակով Երեւանի քաղաքապետին դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը:
Երեւան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված եւ գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաեւ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2020 թվականից:
Փողոցն անվանափոխելու որոշումն ընդունվեց 23 «կողմ», 14 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ