Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի պատասխանատուներին կասկածում են շտաբերում տպագրական մեքենաներ ունենալու եւ քվեաթերթիկ տպագրելու մեջ

Հունիս 22,2021 14:49

«Դեռ չեմ որոշել՝ հրաժարվել, թե ընդունել պատգամավորական մանդատը: Ես գործադիր իշխանության մարդ եմ: Դժվար եմ ինձ պատկերացնում օրենսդիր մարմնում: Մեր թիմի մի մասը պնդում է, որ ճիշտ է՝ ես լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, բայց վերջնական որոշում դեռ չունենք: Պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային տարրի այդ որոշումը ես կայացնեմ: Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասնելով ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու թեման՝ նա հայտարարեց, որ առայժմ հստակ չէ, թե ի՞նչ հիմքով են դիմելու, քանի որ դեռ ամբողջական նյութերը չկան: Բայց ուշագրավ հայտարարություն արեց գրանցված զանգվածային խախտումների մասին. մի ողջ շրջանում դաշինքի շտաբի պետերին ընտրություններից մեկ օր առաջ բերման են ենթարկել՝ մեղադրանքով, թե կասկածներ ունեն, որ շտաբներում տպագրական մեքենաներ են տեղադրված, որոնցով քվեաթերթիկներ են տպագրվում: Այս իրողությունը Ռոբերտ Քոչարյանը աբսուրդ է համարում, ինչի արդյունքում 60-ից ավել մարդ բերման է ենթարկվել՝ մի քանի ժամով խաթարելով շտաբների գործունեությունը:

Այսօր շտաբների եւ ենթաշտաբների պատասխանատուները կներկայացնեն համապատասխան տեղեկատվություն եւ վաղը արդեն հստակ կլինի ցանկը, որով դիմելու են ՍԴ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930