Հայտնում ենք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից երեկ տարածված հայտարարությունը ընդամենը նախնական, կուսակցությունում չքննարկված տեքստ է, որը թյուրիմացաբար հայտնվել է մեդիա դաշտում։
Հիշեցնում ենք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից ցանկացած հաղորդագրություն արտահանվում է կուսակցության գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի /[email protected]/ հասցեից։
Արտահերթ ընտրությունների ընթացքի, արդյունքների, խոստումների, Տ․ Արզաքանցյանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, ՀԴԿ նախագահությունը հստակ հայտարարությամբ հանդես կգա առաջիկայում։
ՀԴԿ մամլո ծառայություն