Աղյուսակավորումների ուսումնասիրությամբ «Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է հայտնաբերել
4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31, 35/30 ընտրական տեղամասերի՝ հրապարակված արդյունքներում ակնհայտ սխալներ կան: Մասնավորապես, էական տարբերություն կա քվեարկության մասնակիցների թվի ու ուժերին կողմ քվեարկած և անվավեր քվեաթերթիկների հանրագումարի միջև (տե՛ս նկարը):
«Անկախ դիտորդի» վիճակագրական ուսումնասիրությունը վկայում է, որ նշված տեղամասերի հրապարակված արդյունքներում պակասում է «Քաղաքացիական պայմանագրի» մոտ 2000 քվե և «Հայաստան» դաշինքի մոտ 700 քվե: Չենք բացառում նաև այլ ուժերի քվեների «կորուստներ»: Խնդիրն ամենաշատը եղել է Արաբկիրում:
Բացի այդ, նկատելի է մեկ այլ խնդիր: Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը ապշեցնող` 80 %-ից բարձր է եղել, միջինից շեշտակի ավելին է եղել նաև «Հայաստան» դաշինքի քվեները՝ 43 %:
Մասնավորապես, խիստ խնդրահարույց են 20/51, 26/41, 29/50, 33/31, 33/55, 35/23, 35/32, 35/33, 35/41, 35/60 տեղամասերը: Գրեթե բոլոր այդ տեղամասերում չի եղել տեսախցիկ:
Կարդացեք նաև
Այս տեղամասերում արդյունքների անոմալիան կարող է պայմանավորված լինել թե՛ ընտրողների վրա ապօրինի ազդեցությամբ, և թե՛ այլ կեղծիքներով: Սովորաբար, նման կորելյացիներ լինում են կորելացվող ուժի (մեր դեպքում` «Հայաստան» դաշինքի) կողմից ընտրողներին ստիպողաբար տեղամաս բերելու արդյունքում:
Նշված բոլոր խնդիրները պետք է պատշաճ քննության արժանանան համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներում:
Անկախ դիտորդ
Դրանց մեջ 20/51 տեղամասը ԿՈՒԹ գյուղնա. Չգիտես ինչի “անկախ” դիտորդ Դանին չի զարմանում թե ոնցա եղել, որ Կութում Փաշինօղլին ավելի բարձր տոկոսա/49/ ստացել քան Երևանում ու Հայաստան դաշինքի վրայա զարմանում. Ըստ Դանիի երևի գյուղացիներին դուրա գալիս, որ թուրքերը իրանց արոտավայրերը զավթել են, ու 10նյակներով կովերին գողանում են. Բարձր մասնակցությունը եղելա Շուռուխի մեթոդով, այսինքն Փաշինօղլիի օգտին ուղղորդված քվեարկող բանակի շնորհիվ.
——————————————————————–
Անկախ դիտորդ” Դանիի բերած տեղամասերը մեծ մասամբ քրեակատարողական հիմնարկներն են, որոնք իշխանության հսկողության տակ են կամ նոր սահմանամերձ դարձած գյուղերը, որտեղ քվեարկելա բանակը. Բնականաբար առանց բանակի լցոնման Շոուռուխում ու մյուս սահմանամերձ դարձած գյուղերում փաշինօղլին միջին հանրապետականի համեմատ անգամներով քիչ էր ստանալու.
———————————————————————————————————————-
Մի խոսքով էս պոստով Իոննիսյանը ևս մի անգամ ապացուցես, որ Փաշինյանի մոտ անկախ դիտորդա աշխատել ընտրությունների ընթացքում.
“Անկախ դիտորդը” թող էս տեղամասերից խոսա, որտեղ փաշինօղլի դաշինքը ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԱ արել 85+ տոկոսա խփել. Իսկ 100-վոր տեղամասերում էլ 75+/
21/23
34/27
33/12
38/30
17/60
21/10
21/15
20/12
38/32
17/71
19/34
38/19
37/31
16/37
36/42
21/31
38/39
33/43
24/18
33/15
25/23
27/13
33/49