Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«7 անգամ պակաս են արձանագրվել մեզ տրված ձայները»․ «Վերելք»-ը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները

Հունիս 22,2021 13:26

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Վերելք» կուսակցությունը ոչ միայն մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ է ներկայացնելու, այլեւ առհասարակ բողոքարկելու է ընտրությունների արդյունքները։

Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Վերելք» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արտակ Հարությունյանը, պատճառներից մեկն այն է, որ իրենց կուսակցության օգտին քվեարկված ձայները փոշիացվել են․ «Տեղեր կան, որոնցում քվեարկել են մեր օգտին, սակայն ձայները չեն արձանագրվել․ յոթ անգամ ավելի քիչ են մեր ձայներն արձանագրվել։ Այսինքն, եղել է մեր օգտին ընտրություն, սակայն չի արձանագրվել արդյունքներում։ Խախտումների դեպքեր կան, որոնք հետաքննությամբ պարզելու խնդիր են։  Հիմա ճիշտ չէ, որպեսզի ես դրա մասին բարձրաձայնեմ։ Կան իրավապահ մարմիններ, թող կատարեն ուսումնասիրություն եւ ի հայտ բերեն եղածը։ Մենք ուղղակի փաստ ենք արձանագրում, որ ամբողջությամբ վիճարկում ենք ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, 11/11 ընտրատարածքում ծեծկռտուք էր եղել: Հիմա իրավապահները համապատասխան գործընթաց են իրականացնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    լու՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞րջ եք ասում, ծիծաղելի է՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930