Երեւանի ավագանու անդամ Գեւորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին: Այսօր այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նաեւ հայտնեց, որ նույն հիմքով Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանին:
Այսօր Երեւանի ավագանին գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 15 հարց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ