Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք». Արտակ Դավթյանը՝ Գեղարքունիքում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

Հունիս 22,2021 12:45

ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզպետի խոսքերը, որ սահմանին պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները եւ զորքերը պետք է հետ քաշվեն այնպես, ինչպես ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Արտակ Դավթյանը նշեց, որ վերջնական որոշում չկա, բանակցություններ են ընթանում. «Մենակ մեր կողմի ցանկությունով չի, մասնակցում են նաեւ այլ կողմեր: Լինելու է այնպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական ե՛ւ ժամկետի առումով, ե՛ւ կատարման տեխնիկական հարցերով կասվի»:

Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, որ հստակ ասում եք՝ լինելու է՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք մեր տարածքում Ադրբեջանի հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետեւ կան հարցեր: Մեր նպատակն է առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումը սահմանին ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»:

Դավթյանն ասաց, որ խոսքը միայն ռուս սահմանապահների մասին է, այլ երկրի խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930