«Համահայկական ազգային պետականություն»(ՀԱՊ) կուսակցությունը տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում վերահաշվարկի դիմում է ներկայացրել։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ երեք տեղամասերում կատարված ձայների հաշվարկի արդյունքում վերահաշվարկի դիմումի ներկայացման խնդիրը նույնաբովանդակ է․ կատարվել է քվեարկություն, սակայն քվեն չի արձանագրվել։
«Պատգամավորի թեկնածուն քվեարկել էր, սակայն արձանագրվել էր զրո։ Ում օգտին որ քվեարկել է, չի երեւացել։ Արձանագրության մեջ կուսակցությունը ստացել է զրո ձայն այն դեպքում, երբ տվյալ թեկնածուն քվեարկել է։ Մյուս երկու տեղամասերի դեպքում պատճառը նույնաբովանդակ է»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ վերահաշվարկի դիմումների ժամկետը լրացել է այսօր։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ