«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկում վերահաշվարկի դիմում է ներկայացրել։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանը, մեկ ընտրատեղամասի դեպքում ունեն վերահաշվարկի դիմում․ «Պատճառը մեր կուսակցությանը տրված քվեների պակասն է։ Մեր վստահված անձն իր մոտ ավելին էր նշել, քան հետո արձանագրվել է։ Ուզում ենք պարզել, թե ինչպես է այդպես ստացվել։ Մեր վստահված անձը տեղում հաշվել է 63 քվեաթերթիկ, սակայն հանձնաժողովի արձանագրության ստացումից հետո պարզվել է, որ արձանագրված է ընդամենը 3 քվեաթերթիկ»։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ մեր զրուցակիցը չկարողացավ փոխանցել։
Նշենք, որ վերահաշվարկի դիմումների ժամկետն ավարտվում է այսօր։
Կարդացեք նաև
Կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ