Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները կնպաստեն եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացմանը և Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը:
«Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի աստիճանական զարգացմանը, հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ամբողջ Անդրկովկասում, առաջին հերթին 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացման տեսանկյունից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ