«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առավոտյան նռնակ են գցել տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ. «Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձայն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել»: