Միջազգային կառույցները եւ աշխարհի առաջատար երկրները հայտարարում են, որ արցախյան հակամարտության վերջնական կարգավորման համար Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշման հարցն առաջնային է: Անտեսելով այս ամենը՝ Ադրբեջանը կրկին Հայաստանին կոչ է անում կնքել խաղաղության համաձայնագիր: Սակայն վերջինս մանկամիտի վարքագծով փորձում է քողարկել այն բացարձակ ճշմարտությունը, որ դա չի կարող արվել առանց Արցախի կարգավիճակի որոշակիացման: Անթալիայի դիվանագիտական ֆորումի «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Արցախում հակամարտությունն ավարտվել է։
Այլ կերպ ասած՝ ադրբեջանաթուրքական զույգը հայտարարում է, որ ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի շնորհիվ լուծել է տեւական՝ 100 տարուց ավելի ձգձգվող մի կոնֆլիկտ, որի հիմքում ազգային ինքնորոշման հարցն է:
Սա մի կողմից շատ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ աշխարհի նմանատիպ բազմաթիվ սառեցված եւ թեժ կոնֆլիկտների լուծման գործընթացների համար: Մյուս կողմից էլ նման պայմաններով խաղաղության հաստատումը նշանակում է Արցախի ժողովրդին հանձնել Ադրբեջանին, որը բազմիցս ապացուցել է, որ ցեղասպան եւ էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Այլ կերպ ասած՝ ադրբեջանաթուրքական տանդեմն առաջարկում է խաղաղություն՝ փոխարենը չառաջարկելով ոչինչ: Նկատենք, որ նման անհավասար պայմաններում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հեռանկար չունի, բացվելուց հետո էլ չի ծառայի իր նպատակին: Դա անխուսափելիորեն տանելու է փակուղու: Ադրբեջանի հետ, թերեւս, սին հույսեր է կապում նաեւ Ռուսաստանը՝ կարծելով, որ Արցախի ժողովուրդը եւ ադրբեջանցիները տարիների ընթացքում կմոռանան արյունահեղ ջարդերը, որոնք պարբերաբար իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ ինքը կկարողանա խաղաղապահներին դուրս բերել Արցախից:
Արցախցին բազմիցս հայտարարել է, որ չի կարող համակեցվել ադրբեջանցու հետ, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ թյուրքական պետությունների նպատակը միայն բնիկներին իրենց հազարամյա բնօրրաններից դուրս մղելն է, որը դարեր շարունակ արել են ողջ Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, Բաքվում, Դաշտային Ղարաբաղում, Շուշիում…
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: