Դեկտեմբերի և ապրիլին Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած ձախողված այցերից հետո, արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սյունիքից մեծ ձայն հավաքելն այդքան էլ չի զարմացրել Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանին:
Ըստ նրա, նախ ընտրազանգվածի կեսից ավելին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի մասնակցել ընտրություններին, երկրորդ՝ բանակն է քվեարկել նրա օգտին, որովհետև մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ զինվորներին ուղղորդում են քվեարկության գնալիս։
Տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքով՝ ՔՊ-ին տված 50 տոկոս ձայների մեջ պետք է տեսնել, թե քանի տոկոսն են կազմում զինվորականների տված ձայները, նաև այն կեղծ հերոսների ձայները, որոնք առանց մեկ կրակոցի նահանջեցին ու ստացան հերոսների կոչում։ Եթե այս ամենն ի մի բերվի, ակնհայտ է դառնում, որ ձայների 10-15 տոկոսը դուրս է գալիս։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Հետաքրքիր է, քեզ ո՞վ է ուղղորդել: