«Ազատ Հայրենիք դաշինքի» հայտարարությունը
Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։