Այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Միկոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:
Կարդացեք նաև
Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանը:
Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: