Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Արմեն Սարգսյան

Հունիս 21,2021 22:44

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և կրկին դառնա նախագահական հանրապետություն: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունը չի կարելի անվանել ո՛չ նախագահական, ոչ խորհրդարանական հանրապետություն, երբ ղեկավարում է վարչապետը: Նրա խոսքով՝ «մարդիկ ունեն մեծ իշխանություն, բայց չկա պատասխանատվություն:

«Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը և սկսի իրականացնել բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ապագային՝ երկիր բերելով արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դռներ բացելով հայկական հսկայական սփյուռքի համար, որպեսզի երկիրը դառնա առավել կանխատեսելի և ապագային միտված»,- ասել է նա Կատարի տնտեսական ֆորումում իր ելույթում:

Սարգսյանը նշել է, որ երկիրն ունի զարգացման մեծ պոտենցիալ, առաջին հերթին ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում, բայց, նախևառաջ, պետք է փոխել Սահմանադրությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930