Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն դատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն իրականացնի». Կարեն Մեջլումյան

Հունիս 21,2021 21:21

Փաստաբան Կարեն Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մխիթար Հայրապետյանը Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալով ցույց է տալիս արդարադատության աստվածուհի Ֆեմիդայի արձանը, դրա սուրը և ասում, որ երեկվա ընտրությամբ ժողովուրդը ՎԱՐՉԱՊԵՏԻՆ տվեց Ֆեմիդայի սուրը, նաև` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ` ՕՐԵՆՔԻ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ:

Հավաքված ժողովուրդն էլ այո բղավելով ծափ է տալիս:

Փաստորեն դատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն իրականացնի: Էս էն դեպքն է, երբ մինչ այդ ասել ես` էս արդեն վերջն է, բայց դրանից հետո տեսնում ես, որ հեչ էլ վերջը չէր, որ էլի վերջ կա` ժողովրդի մանդատով արդարադատությունն իրականացնելու է վարչապետը, որ վերջը դեռ չի էլ երևում: Այ սա` ժողովրդավարություն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930