Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Գոռ Սեդրակյանի չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ»։