Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը վերջին անգամ որպես ԱԺ պատգամավոր՝ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում

Հունիս 21,2021 20:40

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ելույթ ունեցա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։

Ելույթիս բովանդակությունը՝

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կանանց։

Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված Ադրբեջանում։ Այսինքն, շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ Ադրբեջանում, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը. Նախագահ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը և բացահայտում, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում։

Մենք ունենք նաև տեղեկություններ այն մասին, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում։

Ինչպես հավանաբար արդեն տեղեկացված եք, մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել են հայկական սահմանն ու առաջ եկել 3.5կմ այդ հատվածում։ Ապօրինի առաջխաղացմամբ նրանք ամրացել են  ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։ Ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում բացարձակապես անթույլատրելի է և կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը և նոր սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար։

Ըստ այդմ՝ կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության, մեզ հետ կատարել միասնական քայլեր՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը՝ առանց նախապայմանների և արհեստական խոչընդոտների, ինչպես շինծու քրեական գործերն են, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930