Արցախի նախագահական նստավայրի դիմաց հավաքվել են մի խումբ Արցախի բնակիչներ, որոնք պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրավիճակը գնալով լարվում է:
Ինչպես ականատես եղանք՝ մարդիկ «հեռացիր» գրվածքներով թերթիկները փակցնում են հարակից տարածքներում:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մոտեցավ ցուցարարներին և ասաց, որ նախագահի հետ խոսել և ներկայացրել է, որ մարդիկ նման պահանջով են ներկայանում: Վերջինս նաև հավելել է, որ վաղը օրվա երկրորդ կեսին Արայիկ Հարությունյանը լինելու է Ստեփանակերտում և հանրային ձևով ելույթ է ունենալու մարդկանց պահանջի հետ կապված:
Կարդացեք նաև
-Մեր պահանջը անբեկանելի է,-ասում է ցուցարարը:
Տիգրան Պետրոսյանը, որը «Վաղվա Արցախ» կուսակցությունն է ղեկավարում, իր ելույթում նշել է, որ պետք է նախագահ Հարությունյանը պատասխանատվության ենթարկվի:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ