Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը այցելել է ՔՊ գրասենյակ, որը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Հավելենք նաև, որ այսօր Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, որն էլի մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ