Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք կառավարության ձևավորմանը. Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ընտրությունները

Հունիս 21,2021 18:55

Հայաստանում ընտրությունները նոր են կայացել, անհրաժեշտ է սպասել կառավարության ձևավորմանը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են այդ գործընթացներն ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ընտրությունները նոր են տեղի ունեցել, առայժմ անհասկանալի է, թե այդ արդյունքներն ինչպես կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Եկեք սպասենք, մինչև այնտեղ լինի նոր կառավարությունը»,- ասել է Լավրովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կարող են ազդել ընտրությունները տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնագրերը, որը վերջ տվեց պատերազմին և տվեց տնտեսական գործակցության մեկնարկը, աշխատում են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930