Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը, Էրդողանի մերձավորը ծագումով հայ է. նախկին պատգամավորը սկանդալային բացահայտում է արել ազգայնական կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահի վերաբերյալ

Հունիս 21,2021 18:09

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պաշտոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։

Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել իր անուն ազգանունը:

Նշվում է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել:
«Շատ լավ, կրոնափոխ լինելով կարող ես մուսուլման դառնալ, անուն-ազգանունդ էլ կարող ես փոխել, սակայն ազգը, որին դու պատկանում ես, չի փոխվում, ամաչելու ոչինչ չկա»,-գրել է Իշբաշարանը: Նաև նշել է, որ Թուրքիայում քրիստոնյա թուրքեր կան, բայց նրանք իրենց անունները չեն փոխել։

Դիմելով Ասիլթյուրքին՝ Իշբաշարանը հետևյալ հարցադրումն է արել. «Ասենք թե Դուրմուշ Դուրդույան անունդ փոխեցիր, ինչու՞ վերցրեցիր այնպիսի հավակնոտ անուն, ինչպիսին Օղուզհան Ասիլթյուրքն է: Գոնե վերցնեիր Ահմեդ Չելիքի, Հասան Յըլմազի կամ Մուսթաֆա Քեսերի նման անուններ»:

Իշբաշարանը հայտնում է, որ Ասիլթյուրքը Դուրմուշ Դուրդույան անվամբ հիմնական կրթությունը ստացել է Մալաթիայում, այնուհետև ավարտել Ստամբուլ համալսարանի շինարարության ֆակուլտետը: Նույն անվամբ աշխատել է որպես անկախ խորհրդատու/ինժեներ:

«Մի օր ծանոթանում ես (Նեջմեթթին) Էրբաքանի (Թուրքիայի նախկին վարչապետ) հետ ու հետո դառնում Օղուզհան Ասիլթյուրք, հետո պատգամավոր, հետո նախարար… »

Իշբաշարանը պնդել է, որ ընդհանրապես չի ցանկացել գրել այդ ամենի մասին, ուղղակի ցանկացել է պատմել «Թուրքիայի դառը ճշմարտությունը»:

«Իրականում Դուրմուշ Դուրդույանը Օզալի, Դեմիրելի, Էրբաքանի պես Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ է, սակայն որպես Թուրքիայի հայ քաղաքացի նրանց պես բախտավոր չի եղել և կառավարությունում լավ աշխատանքի չի կարողացել անցնել:

Բայց հենց որ դառնում է Օղուզհան Ասիլթյուրք, դռները նրա առաջ բացվում են»,- հեգնել է Իշբաշարանը:

Հիշեցնենք, որ թուրքական ազգայնական «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ 86-ամյա Օղուզհան Ասիլթյուրքը Էրդողանի մերձավորն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930