Թուրքիան դարձավ երկրորդ երկիրը, որը դուրս թռավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից::
Կիրակի օրը Թուրքիայի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Շվեյցարիայի ընտրանուն եւ զրո միավորով ու գնդակների 1:8 հարաբերակցությամբ եզրափակեց «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Ավելի վաղ թուրքերը խոշոր` 0:3 հաշվով զիջել էին Իտալիային ու եւս երկու անպատասխան գնդակ ընդունել Ուելսից:
Եվրոպայի առաջնության խմբային փուլից հետո պայքարը լքել են նաեւ «C» խմբում ընդգրկված Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ