Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

Հունիս 21,2021 17:31

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
Հունիսի 20, 2021թ.

Հայտարարություն
նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 թ. hունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, դրանք բնութագրվել են ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ: Իրավական դաշտն, ընդհանուր առմամբ, համապարփակ է, սակայն այն փաստը, որ փոփոխություններն ընդունվել են ընտրությունների անցկացման ժամկետին այդքան մոտ ժամանակահատվածում, որոշակի իրավական անորոշություն է առաջացրել: Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ և մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Այնուհանդերձ, քարոզչության բացասական տոնայնությունը և անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Ընտրությունների օրը, ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ դրական են գնահատվել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման նպատակով Ադրբեջանի հետ կնքված հրադադարի հայտարարությանը հաջորդած հակակառավարական ցույցերի արդյունքում: Հրադադարի հայտարարությունը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ 44-օրյա պատերազմին: Ընտրությունները կայացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության համատեքստում: Ազգային անվտանգության հարցերը գերակայել են քաղաքական դիսկուրսում՝ ստվերելով քաղաքականության այլ հիմնախնդիրներ, և կոշտ հռետորաբանությունը ավելի է սրել արդեն իսկ բևեռացած քաղաքական միջավայրը:

Իրավական դաշտը մեծամասամբ նպաստավոր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և, չնայած որոշ թերությունների, ապահովել է ընտրական գործընթացի բաղադրիչների համապարփակ կարգավորում: 2016թ. ընդունված ընտրական օրենսգիրքը փոփոխվել է 2021թ. ապրիլ և մայիս ամիսներին՝ ընտրությունների նշանակումից կարճ ժամանակ առաջ: Փոփոխությունները հանրայնորեն քննարկվել, առաջ են մղվել և աջակցության են արժանացել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության խմբերի մեծ մասի կողմից. առաջարկվող ընտրական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկումը հիմնականում ընկալվել է որպես ներառական:

Այդուհանդերձ Ազգային ժողովի կողմից փոփոխությունների ուշ ընդունումը և նախագահի կողմից առաջարկները չստորագրելու որոշումը ազդել են իրավական որոշակիության վրա՝ քիչ ժամանակ թողնելով կարգավորումները կիրարկելու և ընտրողներին նոր ընթացակարգերի մասին տեղեկացնելու համար:

Ապրիլին տարածքային բաց ցուցակները հանելուց հետո, ընտրողները կընտրեն առնվազն 101 պատգամավոր՝ հնգամյա ժամկետով, մեկ համապետական ցուցակով՝ փակ համամասնական ցուցակի համակարգով: Մանդատների բաշխմանը մասնակցելու համար քաղաքական կուսակցությունները պետք է ստանան ընտրողների քվեների առնվազն հինգ տոկոսը, կուսակցությունների դաշինքները՝ քվեների առնվազն յոթ տոկոսը: Այս շեմը շարունակում է մնալ բարձր հայտարարված զուտ համամասնական համակարգի անցման նպատակի տեսանկյունից: Օրենքը նախատեսում է մինչև 4 մանդատ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար` առավել մեծ թվով չորս ազգային փոքրամասնություններից (եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր) յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով:

Ընտրությունների վարչարարությունն իրականացվում է եռաստիճան համակարգով ` կազմված Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից (տարածքային ԸՀ) և 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներից (ՏԸՀ): ԿԸՀ-ն իր աշխատանքն իրականացրել է կոլեգիալ, թափանցիկ կերպով և մասնագիտորեն՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետները՝ չնայած նախապատրաստման համար կարճ ժամանակահատվածին: Ընտրությունները դիտարկող միջազգային առաքելության (ԸԴՄԱ) զրուցակիցների մեծ մասը վստահություն է հայտնել ԿԸՀ-ի՝ իր մանդատը մասնագիտորեն իրականացնելու կարողությունների առնչությամբ: Բարձրաձայնվել են որոշ մտավախություններ ընտրությունների վարչարարությամբ զբաղվող մարմինների անկախ գործելու կարողության առթիվ: Թեև տարածքային ԸՀ-ները ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից հիմնականում գնահատվել են արհեստավարժ և բաց, տարածքային ԸՀ-ների որոշումները, հակառակ օրենքի պահանջների, առցանց չեն հրապարակվել, չեն ցուցադրվել հանրային ծանոթացման համար: Օրենքի պահանջին համաձայն, ՏԸՀ ղեկավար հաստիքները բաշխվել են արձակված խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ այն համամասնությամբ, որով վերջիններս ներկայացված են խորհրդարանում, այդպիսով իշխող կուսակցությանն ապահովելով հաստիքների գերակշիռ մեծամասնություն: Կանայք պատշաճ ներկայացված են եղել ՏԸՀ-ներում, ի տարբերություն ԿԸՀ-ի և տարածքային ԸՀ-ների, որտեղ նրանք ներկայացված են եղել անդամների մոտավորապես մեկ երրորդի չափով:

Հունիսի 13-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ներառված են եղել 2.6 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի՝ ներառյալ զգալի թվով արտերկրում բնակվողներ, ովքեր շարունակում են մնալ ընտրողների ցուցակում, քանի որ ունեն Հայաստանի պաշտոնական ռեզիդենտի կարգավիճակ: 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք՝ բացառությամբ ծանր հանցանքի համար դատապարտվածների կամ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչվածների: Մտավոր հաշմանդամության հիմքով ընտրելու իրավունքից զրկելը հակասում է միջազգային չափանիշներին: Օրենքին համաձայն, ընտրողների ցուցակները ներկայացվել են հանրային ծանոթացման և ընտրողները կարողացել են ուղղումներ պահանջել: ԸԴՄԱ զրուցակիցները բավարարված են եղել թափանցիկության մակարդակով և ընտրողների ռեգիստրի ճշգրտության առնչությամբ մտահոգություն չեն հայտնել: ԿԸՀ-ից պահանջվում է մինչև հունիսի 22-ը հրապարակել բոլոր ընտրատեղամասերի ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորված տարբերակները: Մինչ միջազգային չափանիշները և լավագույն փորձը խրախուսում է տվյալների գաղտնիության և անհատ ընտրողների մասնակցության գաղտնիության պահպանումը, բոլոր ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցները հավանության են արժանացրել թափանցիկությունն ավելացնող և ընտրախախտումները կանխող այս միջոցը:

Գործընթացը եղել է ներառական, ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցության և 4 դաշինքի թեկնածուների ցուցակ, որոնցում ներառվել են 2623 թեկնածու՝ այդ թվում 965 կին (37 տոկոս)՝ ընտրողների համար ապահովելով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընտրության լայն շրջանակ: Մեկ քաղաքական կուսակցություն ինքնաբացարկից հետո այս ընտրություններին մրցակցել են ընդհանուր թվով 21 կուսակցություն և 4 դաշինք: Բոլոր ցուցակները ամբողջությամբ համապատասխանում են 30 տոկոս սեռի քվոտայի պահանջին: Օրենքն ինքնաառաջադրման հնարավորություն չի ընձեռում թեկնածուներին, ինչը հակասում է 1990թ. Կոպենհագենի փաստաթղթի 7.5 կետին:

Հիմնարար իրավունքները և ազատությունները հիմնականում հարգվել են, և մրցակիցներն ունեցել են ազատ քարոզարշավ անցկացնելու հնարավորություն: Օրենքի պահանջին համապատասխան պաշտոնական քարոզարշավը տևել է 12 օր: Այդուհանդերձ, պաշտոնական քարոզարշավի նախորդող ժամանակահատվածի իրավական կարգավորման բացակայության պայմաններում որոշ կուսակցություններ սկսել են քարոզարշավ իրականացնել ավելի վաղ: Ընտրական պայքարի որոշ մասնակիցներ մտահոգություններ են հայտնել ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին առ այն, որ պաշտոնական քարոզարշավի կարճ ժամկետներն այս ընտրություններում առավել նպաստավոր պայմաններ են ապահովել ավելի կայացած կուսակցությունների համար: Քարոզարշավը բնութագրվել է որպես խիստ բևեռացված և հաճախ բախումնային: Քաղաքական գործիչների կողմից կոշտ և վարկաբեկող խոսքը որակազրկել է բանավեճը: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել է մասնավոր և հանրային ոլորտների աշխատողների նկատմամբ քաղաքական դերակատարների և գործատուների կողմից ճնշման գործադրման դեպքեր քարոզարշավի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ԸԴՄԱ-ն ստացել է նաև ընտրակաշառքների մասին հաղորդումներ:

Օրենքը նախատեսում է քարոզարշավի ֆինանսավորում մասնավոր և հանրային աղբյուրներից: Օրենքը սահմանում է մուծումների ու ծախսերի առավելագույն չափերը: Թեև կանոնները մշակված են մանրամասնորեն, մի շարք թերություններ թույլ են տալիս շրջանցել իրավական դրույթները: Մասնավորապես, քարոզչության ծախսերի իրավական սահմանումը չի անդրադառնում կազմակերպչական ծախսերին՝ հակառակ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից բազմակի և տևական հանձնարարականներին: ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը վերահսկում է մրցակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից քարոզչության ֆինանսավորումը կարգավորող օրենսդրության պահպանումը: ՎՎԾ-ն հրապարակել է համառոտ տվյալներ մրցակիցների մուծումների և ծախսերի չափի մասին և առցանց հրապարակել նրանց նախընտրական ֆինանսական հաշվետվությունները, ինչը նպաստել է ֆինանսական թափանցիկությանը:

Սահմանադրությամբ երաշխավորվող խոսքի ազատությունը պահպանվել է: Մեդիա միջավայրը բազմազան է, թեև շատ հեռարձակողներ ունեն վառ արտահայտված քաղաքական պատկանելիություն: Հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության առաջնային աղբյուրն է, շատ կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացվող լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ խոշոր հեռարձակողները նկատելի ջանքեր են գործադրել ընտրություններին մասնակցող մրցակիցների լայն շրջանակ լուսաբանելու ուղղությամբ` նպաստելով ընտրողներին իրազեկված ընտրություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմանը: Հանրային հեռուստաընկերությունը մրցակիցների համար ապահովել է հիմնականում հավասարակշռված լուսաբանում, այնուամենայնիվ ալիքը վարկաբեկիչ խոսքի պատճառով խմբագրել է մի ընդդիմադիր կուսակցության գովազդային հոլովակը: Որոշ նորաստեղծ կուսակցություններ մատնանշել են ավանդական ԶԼՄ-ների կողմից ոչ բավարար լուսաբանումը և փոխարենը օգտագործել են սոցիալական ցանցերը: Մի քանի լրատվամիջոցներ կազմակերպել են բանավեճեր, ներառյալ հանրային հեռուստաընկերությունը: Այնուհանդերձ մրցակցող կուսակցությունների և դաշինքների ղեկավարների կեսից ավելին հրաժարվել են մասնակցել հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված երկու ամփոփիչ, որը բացասական է անդրադարձել վերջիններիս տեղեկատվական արդյունավետության վրա:

Ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողովում, մինչդեռ ԿԸՀ-ն ընդդատյա է Վարչական դատարանին: Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականների՝ բողոքներ ներկայացնելու իրավունքը կարգավորող կանոնները շարունակում են սահմանափակ մնալ: ԿԸՀ-ն ստացել է 22 բողոք, և մինչև քվեարկության օրը 21 բողոք հասցեագրվել է Վարչական դատարան: Ավելին, հակառակ նախկին հանձնարարականների, օրենքը սահմանափակում է քվեարկության արդյունքների բողոքարկման իրավունքը:

Մինչև հունիսի 5-ը, որը սահմանված վերջնաժամկետն է եղել, ԿԸՀ-ն ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 19 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ)՝ ընդհանուր թվով 8748 դիտորդով, ութ միջազգային կազմակերպություն և քսան դիվանագիտական և արտաքին պատվիրակություն: Որոշ ՔՀԿ դիտորդական խմբեր մտահոգություն են հայտնել, որ ընտրությունների օրվան նախորդող 15- օրյա հավատարմագրման վերջնաժամկետը բարդություններ է առաջացրել դիտորդներ հավաքագրելու առումով:

Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է եղել՝ ըստ ԿԸՀ հայտարարության, ընտրողների 49.4 տոկոս մասնակցությամբ: ՄԸԴԱ դիտորդները դիտարկված ընտրատեղամասերի բացման և քվեարկության գործընթացը մեծամասամբ գնահատել են դրական: Այնուամենայնիվ ԸԴՄԱ-ի դիտորդները զեկուցել են կուսակցությունների և դաշինքների վստահված անձանց կողմից գործընթացին միջամտելու, հաճախակի կուտակումների որոշ դեպքերի մասին, ինչպես նաև COVID-ից պաշտպանության միջոցառումների նկատմամբ ընդհանուր անտեսման մասին: Ընտրատեղամասերի մեծ մասը հասանելի չեն եղել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են լարվածության և հուզումների որոշ դեպքերի, ինչպես նաև տեղեկություններ ընտրակաշառքի առանձին դեպքերի և ընտրողների նկատմամբ ճնշման գործադրման մասին: ԸԴՄԱ դիտորդները նշել են միայն մի քանի ընթացակարգային խախտումների մասին: Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում և բնութագրվել է թափանցիկության բարձր մակարդակով: Համաձայնեցման և հաշվարկման գործընթացները հիմնականում պահպանվել են և ԸԴՄԱ դիտորդները նշել են միայն մի քանի ընթացակարգային սխալի և լուրջ խախտումների մասին: Մի քանի տարածքային ԸՀ-ներում վատ կազմակերպվածությունը, անբավարար տարածքը և կուտակումները բացասաբար են անդրադարձել ընթացքի և թափանցիկության վրա:

ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Նախադրյալներ և քաղաքական համատեքստ

2021թ. մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա հրաժարական է տվել ապրիլի 25-ին՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ, և մայիսի 10-ի նախագահի հրամանագրով նշանակվել են ընտրություններ։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կայացվել է 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանի հետ հրադադարի մասին հայտարարության ստորագրմանը հաջորդած հակակառավարական բողոքների արդյունքում: Հրադադարի մասին հայտարարությունը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ 44-օրյա պատերազմին:

Ընտրություններն անցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության մթնոլորտում: Այս ընտրությունների ընթացքում քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը: COVID-19 համավարակը ավելի է սրել պատերազմի արդյունքում տնտեսական անկումը՝ ազդելով ընտրական միջավայրի վրա: Ընտրությունների նախօրեին քաղաքական միջավայրը եղել է խիստ բևեռացված, հաճախ անձնավորված և բնութագրվել է ագրեսիվ մեղադրանքներով և սադրիչ հռետորաբանությամբ:

Ամենավերջին խորհրդարանական ընտրությունները եղել են 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքում ձայների 70,4 տոկոսով հաղթել է պարոն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը՝ ստանալով խորհրդարանի 132 մանդատներից 88-ը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները 5 տոկոսի շեմը հաղթահարած միակ այլ կուսակցություններն էին ՝ համապատասխանաբար 26 և 18 մանդատով:

Իրավական դաշտը և ընտրական համակարգը

Խորհրդարանական ընտրությունները կարգավորվում են 1995թ. Սահմանադրությամբ (որը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 2015թ. Հանրաքվեով), 2016թ. Ընտրական օրենսգրքով և այլ օրենքներով:

2018-ի հուլիսին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Այս վարույթն ավարտվել է 2021թ. մարտին, այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ հոդվածը, որով նրա դեմ մեղադրանք էր ներկայացված, հակասահմանադրական ճանաչվեց, քանի որ այն չէր համապատասխանում որոշակիության և համաչափության սկզբունքներին(տե՛ս Բողոքներ և բողոքներ):

Ընտրական իրավական դաշտը նախատեսում է ընտրությունների վարչարարությանը, ընտրողների ցուցակներին և ընտրողների նույնականացմանն առնչվող հարցերի համապարփակ կարգավորում: Թեև թեկնածուների գրանցման, քարոզչության և քարոզչության ֆինանսավորման կանոնները մանրամասն մշակված են, որոշ թերություններ, որոնք նախկինում մատնանշվել են ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի (Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով) կողմից, մնում են չլուծված: Դրանց թվին են պատկանում երկքաղաքացիություն ունեցող անձանց`ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունքի սահմանափակումները, քարոզչության ֆինանսավորման հաշվետվությունների ուսումնասիրման կարճ ժամկետը, ինչպես նաև քարոզչական ծախսերի նեղ սահմանումը: Թեև բողոքների և դիմումների քննությանը և իրավախախտումներին առնչվող հարցերը օրենսդրորեն պատշաճ կարգավորված են, օրենսդրական դաշտի վերանայումը կարող է շահեկան լինել (տե՛ս Քարոզարվի ֆինանսավորում և Բողոքներ և դիմումներ բաժինները):

Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2016թ., որից հետո մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների:2021թ. ապրիլմայիսամիսներին, ընտրությունների նշանակումից անմիջապես առաջ, խորհրդարանն ընդունել է փոփոխությունների երկու փաթեթ: Ապրիլի 1-ի փոփոխություններով վերացել են թեկնածուների տարածքային ցուցակները, ինչն ի թիվս այլ ընթացակարգային փոփոխությունների պահանջել է փոփոխություններ թեկնածուների առաջադրման և գրանցման, մանդատների բաշխման, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացակարգերում: Այս փոփոխություններն ընդունվել են խորհրդարանի 132 պատգամավորների 82 ձայների մեծամասնությամբ, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Թեև անցումը մեկ համապետական ընտրատարածքի եղել է տևական բանավեճի առարկա և աջակցություն է գտել շատ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից, ԸԴՄԱ-ի որոշ զրուցակիցներ նշել են, որ փոփոխությունների ընդունումը շատ մոտ է եղել ընտրությունների անցկացման օրվան: Հանրապետության Նախագահը նախընտրել է չստորագրել փոփոխությունները՝ վկայակոչելով դրանց ընդունման ժամանակը և խորհրդարանում կոնսենսուսի բացակայությունը: Փոփոխությունների երկրորդ՝ ավելի ընդգրկուն փաթեթը, որը չի կիրառվելու այս ընտրություններում, ընդունվել է 2021թ. մայիսի 7-ին: Մինչև փոփոխությունների երկու փաթեթների ընդունումը և ստորագրումը ընտրական շահառուների համար անորոշ է եղել, թե որ փոփոխություններ են կիրառվելու սույն ընտրություններում, ինչն ազդել է իրավական որոշակիության վրա և սահմանափակ ժամանակ է թողել կարգավորումների կիրարկման և նոր ընթացակարգերի վերաբերյալ ընտրողների իրազեկման համար:

Այս խորհրդարանական ընտրություններում ընտրողներն ընտրելու են առնվազն 101 պատգամավոր՝ մեկ համապետական ընտրատարածքի փակ ընտրական ցուցակներով համամասնական համակարգով, Պատգամավորներն ընտրվում են հինգ տարի ժամկետով: Խորհրդարանում մանդատներ ստանալու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն առնվազն 5%-ի, իսկ երկու կամ ավելի կուսակցությունների դաշինքները՝ առնվազն 7%-ի արգելապատնեշը:

Հինգ տոկոսի շեմը իջեցնող փոփոխությունը ուժի մեջ չի մտել այս ընտրությունների համար: Այս շեմը շարունակում են բարձր մնալ զուտ համամասնական համակարգի անցման հայտարարված նպատակի տեսանկյունից:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այս շեմը հաղթահարում են երկուսից պակաս կուսակցություն և (կամ) դաշինք, ապա առավելագույն թվով քվեներ ստացած երեք կուսակցությունները կամ դաշինքները ստանում են խորհրդարանական ներկայացուցչություն: Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից բացի, օրենքը նախատեսում է մինչև 4 մանդատ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար` առավել մեծ թվով չորս ազգային փոքրամասնություններից (եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր) յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով։

Սահմանադրությունը պահանջում է համամասնական ընտրական համակարգով ընտրական մրցույթ և բազմակուսակցական համակարգ: Սահմանադրությունը նաև պահանջում է խորհրդարանական կայուն մեծամասնություն (որն Ընտրական օրենսգրքով սահմանվում է որպես մանդատների 54 տոկոսը) կառավարություն ձևավորելու համար: Եթե հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ստանում է մանդատների ընդհանուր թվի առնվազն 50 գումարած մեծ տոկոսը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ, որքան անհրաժեշտ է կայուն մեծամասնություն ձևավորելու համար։ Եթե ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն կամ դաշինք չի ստանում մանդատների 50 գումարած մեկ տոկոսը, և քվեարկության արդյունքների ամփոփումից հետո վեց օրվա ընթացքում քաղաքական կոալիցիա կազմելու ճանապարհով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ՝ երկու առավելագույն ձայներ ստացած թեկնածուական ցուցակների միջև, ընտրությունների օրվանից հետո՝ 28-րդ օրը: Երկրորդ փուլ անցած երկու մրցակիցներին թույլատրվում է նոր դաշինքներ կազմել առաջին փուլի մասնակից մյուս կուսակցությունների հետ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունների վարչարարությունն իրականացվում է եռաստիճան համակարգով, որը կազմված է ԿԸՀ-ից, 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից (տարածքային ԸՀ) և 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներից (ՏԸՀ): ԿԸՀ-ն մշտապես գործող մասնագիտական մարմին է՝ կազմված յոթ անդամներից, ովքեր ընտրվում են վեցամյա ժամկետով՝ առավելագույնը երկու՝ իրար հաջորդող ժամկետով: ԿԸՀ-ն իր ներկա կազմով ընտրվել է 2016 թ. հոկտեմբերին:15 ԸԴՄԱ զրուցակիցները վստահություն են հայտնել իր մանդատը պրոֆեսիոնալ կերպով կատարելու ԿԸՀ կարողությունների նկատմամբ: ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների մեծ մասը մտահոգություն են հայտնել ընտրությունների վարչարարություն իրականացնող մարմնի անկախ գործելու կարողության վերաբերյալ:

Չնայած նախապատրաստվելու համար կարճ ժամանակին՝ ԿԸՀ-ն կազմակերպել է իր աշխատանքը թափանցիկ, կոլեգիալ և արդյունավետ ձևով՝ հետևելով օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետներին: ԿԸՀ նիստերը հեռարձակվել են ուղիղ եթերով, և դրանց մասնակցել են կուսակցությունների ու դաշինքների վստահված անձիք, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Հանդիպումների օրակարգերը և որոշումները ԿԸՀ կայքում հրապարակվել են ժամանակին: ԿԸՀ-ի կողմից կազմվել են ընտրության օրվա ընթացակարգեր և ուղեցույցներ ՏԸՀ անդամների, Ընտրողների նույնականացման սարքերի (ԸՆՍ) մասնագետների, ինչպես նաև դիտորդների ու վստահված անձանց համար:

Չնայած ԿԸՀ-ն ունի ցուցումներ տալու կարգավորիչ լիազորություններ, ընտրությունների օրվա ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումների զգալի մասը չի քննարկվել և ընդունվել ԿԸՀ նիստերում: Հատկանշական է, որ քվեաթերթիկների վավերության որոշումը պատշաճ կերպով չի կանոնակարգված չէ: COVID 19-ի պայմաններում ընտրական գործընթացները կանոնակարգող սահմանափակ ընթացակարգեր են ընդունվել, որոնք սակայն չեն ներառել մարդկանց հնարավոր կուտակումները: ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները դրական են գնահատել ՏԸՀ անդամների համար անցկացված դասընթացները:

ԿԸՀ-ի կողմից իրականացված ընտրողների իրազեկման արշավը մեկնարկել է ընտրության օրվանից 20 օր առաջ: Այն ներառել է պաստառներ, բրոշուրներ, ինչպես նաև նոր ընտրական ընթացակարգերի վերաբերյալ հեռուստատեսային և ռադիո հոլովակներ՝ ներառյալ չորս ազգային փոքրամասնությունների լեզուներով, տեսողական և լսողական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև քաղաքացիական հասարակության աջակցությամբ՝ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար: ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները նկատել են, որ ԿԸՀ ի կողմից իրականացվող ընտրողների իրազեկման արշավի տեսանելիությունը եղել է սահմանափակ երկրի ամբողջ տարածքում:

Տարածքային ԸՀ-ները յոթ անդամից կազմված մշտական մասնագիտական մարմիններ են, որոնք նշանակվում են ԿԸՀ-ի կողմից վեցամյա ժամկետով: ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները տարածքային ԸՀ-ները գնահատել են որպես ընդհանուր առմամբ մասնագիտացված, տարածքային ԸՀ նիստերը եղել են բաց և կոնսենսուսային: Հակառակ օրենքով սահմանված պահանջներին Տարածքային ԸՀ-ների որոշումների հանրային ցուցադրումը հետևողականորեն չի իրականցվել, իսկ տարածքային ԸՀ-ների որոշումները չեն հրապարակվել ԿԸՀ կայքում:

ՏԸՀ-ները յուրաքանչյուր ընտրության համար կազմվող ժամանակավոր մարմիններ են՝ բաղկացած խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաև տարածքային ԸՀ -ների կողմից ընտրված յոթ անդամներից: Այս ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ՏԸՀ կազմված է եղել յոթից ութ անդամներից, որոնցից երկուսն առաջադրվել են համապատասխան տարածքային ԸՀ-ի և երկուական ներկայացուցիչ՝ արձակված խորհրդարանի երեք խմբակցությունների կողմից: Թեև ՏԸՀ-ների մեծ մասը ԿԸՀ օրացույցին համաձայն կազմվել էին մինչև հունիսի 2-ը, բազմաթիվ տարածքային ԸՀ-ներից պահանջվել է առաջադրել լրացուցիչ թեկնածուներ այն բանից հետո, երբ խորհրդարանական խմբակցությունները, մասնավորապես Լուսավոր Հայաստանը, չեն առաջադրել բավարար թվով թեկնածուներ բոլոր ՏԸՀ-ների համար:16 Համաձայն օրենքի, ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են արձակված խորհրդարանի խմբակցությունների միջև այն համամասնությամբ, որով վերջիններս ներկայացված են խորհրդարանում, այդպիսով իշխող կուսակցության համար ապահովելով ՏԸՀ ղեկավար պաշտոնների մեծ մասը:

ԿԸՀ-ն և բոլոր տարածքային ԸՀ-ները հետևել են իրենց կազմում յուրաքանչյուր սեռի առնվազն երկու ներկայացուցիչ ներառելու օրենքի պահանջին: ԿԸՀ յոթ անդամներից երեքը կանայք են (42 տոկոս)՝ ներառյալ նախագահի տեղակալը: Տարածքային ԸՀ-ների մակարդակում 266 անդամից 94 –ը կանայք են (35 տոկոս), որոնցից միայն մի քանիսը որոշում կայացնողների պաշտոններում՝ ներառյալ երկու հանձնաժողավի նախագահ (հինգ տոկոս) և վեց հանձնաժողովի նախագահի տեղակալ (16 տոկոս): Տարածքային ԸՀ-ների կազմի ըստ սեռի տարանջատված տվյալները անհրաժեշտ է վերհանել, դրանք պատրաստ և հասանելի չեն՝ հակառակ միջազգային չափանիշների:ԿԸՀն չի հրապարակել ըստ սեռերի տարանջատված ՏԸՀ անդամների կազմի մասին տեղեկատվություն:

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու հրավունք՝ բացառությամբ ծանր հանցանքի համար ազատազրկվածները կամ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչվածները: Մտավոր հաշմանդամության հիմքով ընտրելու իրավունքից զրկելը հակասում է միջազգային չափանիշներին: Ընտրողների գրանցումը պասիվ է: Ընտրողների տվյալները ավտոմատ կերպով տրամադրվում են Բնակչության պետական ռեգիստրի կողմից: Բնակչության պետական ռեգիստրը վարում է ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը, և այն ներառում է ՀՀ–ում մշտապես բնակվող ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին: Հունիսի 13 դրությամբ ընտրողների ցուցակում գրանցված է եղել 2.577.172 ընտրող, ներառյալ զգալի թվով արտերկրում բնակվող ընտրողներ, ովքեր հաշվառված են ընտրողների ռեգիստրում, քանի որ պաշտոնապես ունեն Հայաստանի ռեզիդենտի կարգավիճակ: Թեև ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի բոլոր զրուցակիցները համաձայն են, որ ընտրողների ցուցակում ներառվածների զգալի մասը արտերկրում են և հետևապես չեն կարող քվեարկել, այնուամենայնիվ, մտահոգություն չեն հայտնել ընտրողների ռեգիստրի ճշգրտության վերաբերյալ:

Իրավական դաշտը նախատեսում է ընտրողների ցուցակների թափանցիկության և հասանելիության ապահովման միջոցների լայն շրջանակ՝ ցուցակների հանրային ցուցադրման և որոնելու ու ներբեռնելու հնարավորությամբ դրանց առցանց տեղադրման միջոցով: Նախնական ընտրողների ցուցակները հանրային վերահսկողության նպատակով փակցված են եղել ընտրատեղամասերում մինչև մայիսի 31-ի վերջնաժամկետը: Մինչև հունիսի 10-ը ընտրողները հնարավորություն են ունեցել դիմել ուղղումներ կատարելու, իրենց կամ այլ ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ցուցակից հանելու համար: Այն ընտրողները, ովքեր դուրս են մնացել ընտրացուցակից, ինչպես նաև նրանք, ովքեր գտնվել են բժշկական հաստատություններում կամ կալանավայրերում, հնարավորություն են ունեցել ներառվելու ընտրողների լրացուցիչ ցուցակում մինչև քվեարկության օրվա ավարտը:

Քվեարկության օրը ընտրողների նույնականացումը կատարվել է Ընտրողների նույնականացման սարքերով (ԸՆՍ), որոնցում ներբեռնված է եղել տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակի էլեկտրոնային պատճենը: Օրենքը պահանջում է որպեսզի ԿԸՀ-ն հրապարակի բոլոր ընտրատեղամասերի ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորված տարբերակները մինչև հունիսի 22-ը՝ հանրային վերահսկողության ապահովման նպատակով: Ըստ միջազգային չափանիշների և լավագույն փորձի խորհուրդ է տրվում պահպանել տվյալների և ընտրողների անձնական տվյալների գաղտնիությունը՝ ընդհուպ նրանց քվեարկելու փաստի և քվեարկելու վայրի մասին տեղեկատվությունը,  ԺՀՄԻԳ ԸԴԱ բոլոր զրուցակիցները ողջունում են այս միջոցը, որպես թափանցիկության խթանման և ընտրական չարաշահումների կանխման արդյունավետ մեթոդ:

2021 թ. ապրիլի փոփոխությունները հստակեցնում են, որ ստորագրված ընտրողների ցուցակները պետք է հասանելի մնան մինչև ԿԸՀ-ի կողմից արդյունքների աղյուսակավորումը, կամ բողոքների առկայության դեպքում՝ մինչև դրանց մասով վճռի կայացումը: Այնուահանդերձ, ցուցակների հետ ծանոթացման կանոններին կամ գաղտնիության պարտավորություններին վերավերող կոնկրետ անդրադարձ չկա:

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների համար կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել թեկնածուների մեկ համապետական փակ ցուցակ, որում ներառված են թվով 80-ից 300 թեկնածու: Կին և տղամարդ ներկայացուցիչների թիվը չպետք է լինի պակաս քան 30 տոկոսը՝ այն պահանջով, որ երկու սեռերն էլ պետք է ներկայացված լինեն կուսակցության ցուցակի իրար հաջորդող եռյակների

Այլ անձանց անունից դիմումները պետք է իրականացվեն նոտարական ծառայության միջոցով: 22 Տես Վենետիկի հանձնաժողովի IV պարբերությունը Ընտրական հարցերի լավագույն փորձի օրենսգրքի մեկնաբանական հռչակագիրը ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակման վերաբերյալ (CDL-AD (2016) 028) և 10-րդ պարբերությունը` գաղտնիության իրավունքի վերաբերյալ ICCPR-ի 16-րդ ընդհանուր առաջարկները: Ընտրական հարցերով լավգույն փորձի օրենսգրքի 4c կետը (CDL_AD(2002)023rev2-cor) նույնպես նշում է, որ փաստացի քվեարկած մարդկանց ցուցակները չպետք է հրապարակվեն:

Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այլ քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող առաջադրվել որպես պատգամավոր (տե՛ս իրավական կարգավորումները):

Դատավորները, դատախազները, ռազմական անձնակազմը, ոստիկանները և այլ քաղաքացիական ծառայողներ չեն կարող լինել թեկնածու: Թեկնածուների ցուցակը կարող է ներառել մինչև 30 տոկոս անկուսակցական անդամներ: Հակառակ 1990թ. Կոպենհագենի փաստաթղթի, օրենքը թույլ չի տալիս թեկնածուներին հանդես գալ անհատապես:

Գործընթացը եղել է ներառական, ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցության և 4 դաշինքի թեկնածուների ցուցակներ։ Հունիսի 10-ի վերջնաժամկետից և մեկ կուսակցության ինքնաբացարկից հետո26 մրցակցությունը շարունակել են 25 ընտրական ցուցակներ՝ 2498 թեկնածուներով, որոնցից 925-ը եղել են կանայք (37 տոկոս)։²7 Բոլոր ցուցակները կազմվել են երկու սեռերի ներառվածության պահանջին համապատասխան, անգամ 39 թեկնածուների ինքնաբացարկից և գրանցման չեղարկումից հետո։ Թեկնածուների ցուցակներից միայն երկուսն են գլխավորել կանայք: Մեկ դաշինք և երեք կուսակցություններ գրանցել են ընդհանուր թվով 13 թեկնածու ազգային փոքրամասնությունների համար նախատեսված չորս մանդատի համար։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցված կուսակցությունների և դաշինքների շարքում եղել են արձակված խորհրդարանում ներկայացված երեք կուսակցությունները, ինչպես նաև կուսակցություններ և դաշինքներ՝ փոխկապակցված պետության նախկին (1991-2008թթ. ընկած ժամանակահատվածի) ղեկավարների հետ:

Բոլոր գրանցված կուսակցությունները և դաշինքները վճարել են 10 մլն. ՀՀ դրամ (մոտավորապես 15.700 ԵՎՐՈ) ընտրական գրավ: Ընտրական գրավը վերադարձվում է, եթե կուսակցությունը կամ դաշինքը խորհրդարանում մանդատներ է ստանում կամ ստանում է վավեր ձայների ավելի քան չորս տոկոսը:

ՔԱՐՈԶԱՐՉԱՐՇԱՎԻ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Օրենքին համապատասխան, այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը եղել է 12 օր՝ ի տարբերություն հերթական ընտրությունների համար սահմանված 35- ից 45 օրվա: Այս ընտրությունների քարոզարշավի պաշտոնակն մեկնարկը տրվել է հունիսի 7-ին և ավարտվել է հունիսի 18-ին՝ արգելելով քարոզարշավ քվեարկության և դրան նախորդող օրը:

Ինչպես նախաքարոզչական շրջանում, այնպես էլ քարոզարշավի ընթացքում քաղաքական դիսկուրսում գերակայել է ազգային անվտանգությունը: Պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով սրված տնեսական վիճակը հաջորդ կարևոր հիմնախնդիրն է եղել: Քարոզարշավի ժամանակահատվածում բևեռացումը խորացել է՝ հասնելով որոշ մրցակիցների կողմից միմյանց հասցեին նսեմացնող և սադրիչ մեղադրանքների` հիմնահարցերի շուրջ քննարկումների մեջ ներգրավվելու փոխարեն: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են մինչ ընտրություններն ընկած ժամանակահատվածում անհանդուրժողականության, վիրավորանքի և խտրական հռետորաբանության մակարդակի աճի մասին: Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է այդօրինակ հռետորաբանության կիրառումը և հորդորել մրցակիցներին, մասնավորապես ներկա առաջնորդներին (կամ պաշտոնյաներին), ինչպիսին վարչապետն է, զերծ մնալ նմանօրինակ խոսքի կիրառումից: ԿԸՀ-ն ևս կոչ է արել մրցակիցներին խուսափել նման հռետորաբանությունից:

Հիմնարար իրավունքները, ինչպիսիք են հավաքների ազատության իրավունքը, քարոզարշավի ամբողջ ընթացքում հիմնականում երաշխավորվել են, և մրցակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել երկրի ամբողջ տարածքում: Թեև ընտրողներն ունեցել են կուսակցությունների և դաշինքների լայն ընտրություն, քարոզարշավի ընթացքում ամենատեսանելին եղել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Քարոզարշավի ուղերձները եղել են ագրեսիվ՝ մի կողմից նախկին նախագահի դեմ կոռուպցիայի մեղադրանքներով, մյուս կողմից ներկա վարչակազմի այսպես կոչված ձախողումների քննադատությամբ՝ մասնավորապես կապված պատերազմի հետ: Որոշ տեղամասերի մոտ քվեարկության օրը և դրա նախօրեին նկատվել են պարոն Քոչարյանին ուղղված բացասական քարոզչական նյութեր:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվել է քարոզչական գործունեություն: Բազմաթիվ դիտարկված միջոցառումների ժամանակ չեն պահպանվել COVID-ի դեմ կառավարության կողմից սահմանված միջոցառումները: Այս քարոզարշավի համար հատկանշական են եղել քայլերթերը, ավտոերթերը, դռնեդուռ քարոզչությունը, հանրային հանդիպումները, հանդիպումները հատուկ խմբերի հետ, ինչպես նաև լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ սոցիալական գովազդների համատարած շրջանառումը: Մրցակիցների շրջանում նաև լայնորեն տարածված է եղել քարոզարշավի ընթացքում գովազդային վահանակների և պաստառների օգտագործումը՝ այդ թվում այն վայրերում, որոնք ԿԸՀ-ն հավասար հիմունքներով հատկացրել էր մրցակիցներին վճարովի գովազդի համար:

Կուսակցությունները և դաշինքները զգալի անհանգստություն են արտահայտել՝ կապված քարոզարշավի ընթացքում պաստառներ և գովազդային վահանակներ վնասելու հետ, սակայն որևէ պաշտոնական բողոք չի արձանագրվել: Չնայած 30 տոկոս քվոտաին, քարոզարշավի միջոցառումներում կանայք ակնհայտորեն մղվել են հետին պլան՝ հազվադեպ ելույթներով: Քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն բացակայել են կանանց և ազգային փոքրամասնություններին թիրախավորող ուղերձները:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները և ԶԼՄ-ները քննադատել են վարչապետ Փաշինյանին՝ տեղական համայնքների հետ հանդիպումներում ընտրական ուղերձներ հղելու և դեպի մարզեր իր աշխատանքային այցերը կուսակցության տեղական գրասենյակ այցելելու համար օգտագործելու կապակցությամբ: Թեև այս միջոցառումները չեն պիտակավորվել որպես քարոզարշավի միջոցառումներ, դրանք ներառել են քարոզչական ուղերձներ և նյութեր, ինչպիսիք են ՔՊ պատկերանշանով ցուցապաստառները: Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քաղծառայողների և պետական պաշտոնյաների կողմից քարոզչության իրականացումը ոչ աշխատանքային ժամերով, սակայն հստակ չի սահմանում աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերը: Պետական գործչի կողմից այցերը կուսակցության գրասենյակներ աշխատանքային ժամերին, կամ կառավարության գրասենյակներ՝ քարոզարշավ իրականացնելիս, լղոզում են իշխող կուսակցության և պետության բաժանման սահմանը:

ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները դիտարկել են դեպքեր, երբ մրցակցող ուժերի հետ կապված մասնավոր և հանրային ոլորտի գործատուները ճնշում են գործադրել իրենց աշխատակիցների նկատմամբ, որպեսզի վերջիններս մասնակցեն քարոզարշավի միջոցառումներին: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ստացել է նաև ընտրակաշառքի հնարավոր դեպքերի մասին հաղորդումներ՝ մասնավորապես կապված խոշոր կուսակցությունների հետ, իսկ թեկնածուներից երեքի նկատմամբ քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքի մեղադրանքով վարույթներ են բացվել: Քարոզարշավի ողջ ընթացքում եղել են նաև քարոզչության նյութեր: Պրն. Տիգրան Արզաքանցյանի հիմնադրամի ցուցապաստառները վնասվել են Լոռվա մարզում:

Քարոզարշավի լռությունը հիմնականում պահպանվել է, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի բողոքին հետևելով՝ ԿԸՀ-ն նախազգուշացում է արել Քաղաքացիական պայմանագրի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրությանը նախորդող օրը քարոզ իրականացնելու համար:

Քարոզարշավի ֆինանսավորում

Քարոզարշավի ֆինանսավորումը գլխավորապես կարգավորվում է Ընտրական օրենսգրքով և «Կուսակցությունների մասին» օրենքով: Նախորդ ընտրություններում առնվազն երեք տոկոս քվե ստացած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները ստանում են տարեկան պետական ֆինանսավորման իրավունք, սակայն քարոզչության ծախսերի ուղղակի պետական ֆինանսավորում չի նախատեսվում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են բացել հատուկ բանկային հաշիվ քարոզչության ֆինանսավորման գործարքների համար: Քարոզարշավը կարող է ֆինանսավորվել ընտրողների նվիրատվությունների, ինչպես նաև թեկնածուների մուծումների և քաղաքական կուսակցությունների փոխանցած միջոցներով: Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից, ինչպես նաև օտարերկրյա և անանուն աղբյուրներից մուծումները չեն թույլատրվում: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քարոզչական ծախսերի օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը կազմում է մինչև 500 միլիոն ՀՀ դրամ (մոտ՝ 788 000 եվրո):

Թեև քարոզչության ֆինանսավորման կարգավորումները մանրամասն են,/ մի շարք թերություններ թույլ են տալիս շրջանցել իրավական դրույթները: Օրինակ, չնայած ԺՀՄԻԳ-ի վաղուց ներկայացված հանձնարարականների, քարոզարշավի ծախսերի իրավական սահմանումը չի ներառում կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են գրասենյակային տարածքի, տրանսպորտի, կապի և քարոզչական անձնակազմի ծախսերը`մրցակիցներին հնարավորություն տալով օգտագործել այդ ծախսերը որպես ծախսերի սահմանաչափը շրջանցելու միջոց: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նկատել է, որ որոշ կուսակցություններ քարոզարշավի ծախսերի սահմանները շրջանցելու համար օգտագործում են բարեգործական կազմակերպություններ և անձնական հրապարակայնությունը: Չնայած «Կուսակցությունների մասին» փոփոխված օրենքը արգելում է առևտրային սուբյեկտների կողմից մուծումները կուսակցությունների հիմնադրամներ և նախատեսնում է համապատասխան պատժամիջոցներ, ԺՀՄԻԳ-ի որոշ զրուցակիցներ նշել են, որ արգելքը կարող է շրջանցվել` խոշոր ընկերությունների նվիրատվությունները անհատ քաղաքացիների միջոցով որպես ավելի փոքր մուծումներ քարոզարշավի հիմնադրամներ փոխանցելու միջոցով: Թեև իրավական կարգավորումների վերջին փոփոխություններով ներմուծվել են նոր պատժամիջոցներ, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտումների քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող անհրաժեշտ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ կմտնի միայն 2022թ.:

ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ) վերահսկում է մրցակցող կուսակցությունների և դաշինքների կողմից քարոզչության ֆինանսավորումը կարգավորող օրենսդրության պահպանումը: ՎՎԾ-ն հրապարակել է յուրաքանչյուր մրցակցող կուսակցության/դաշինքի մուծումների և ծախսերի ընդհանուր գումարի մասին ամփոփ տվյալներ և տեղադրել է վերջիններիս նախընտրական ֆինանսական հաշվետվություններն առցանց՝ այդպիսով նպաստելով ֆինանսական թափանցիկությանը: Երկրորդ ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան ԿԸՀ կողմից ընտրությունների արդյունքների ամփոփումից երեք օր առաջ:

Լրատվամիջոցներ

Մեդիա միջավայրը բազմազան է և ներառում է 50 հեռարձակողներ, այդ թվում վեցը հեռուստաալիք և երկու ռադիոկայան համապետական ծածկույթով, 35-ը գերազանցող պարբերական տպագիր հրատարակություններ և ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ:48 Առցանց աղբյուրների և սոցիալական ցանցերի՝ մասնավորապես ֆեյսբուքի դերն արագորեն աճում է, և դրանք վերածվել են քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակներ: Այնուհանդերձ, հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս: Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական: Միևնույն ժամանակ, ԸԴՄԱ-ի զրուցակիցներն ընդգծել են մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելության հետ կապված երկարամյա մտահոգությունները:

Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, և միջազգային կազմակերպություններն այս առումով բարելավումներ են նկատել 2018թ. ի վեր: Զրպարտությունը ապաքրեականացվել է 2010թ., սակայն Քաղաքացիական օրենսգրքի 2021թ. փոփոխությամբ եռապատկվել է վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման առավելագույն չափը:49 ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները ընդգծել են կոշտ, անհանդուրժող և սադրիչ հռետորաբանության աճող ծավալը քաղաքական ասպարեզում: Քաղաքական միջավայրը, որում տարբեր կարծիքները պարբերաբար բախվում են ատելության և կշտամբանքի, մասնավորապես սոցիալական ցանցերում, բացասաբար է ազդում հանրային դիսկուրսի վրա: Բացի այդ, վերջին շրջանում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ ֆիզիկական ոտնձգության մի շարք դեպքերը հարցեր են առաջացնում ազատության հանդեպ հարգանքի առումով:

Հունիսի 1-ին, օրենքին համապատասխան, ԿԸՀ-ն հանրային վիճակախաղի միջոցով յուրաքանչյուր մրցակցող կուսակցության կամ դաշինքի տրամադրել է 30 րոպե անվճար եթերաժամանակ հանրային հեռուստատեսությամբ և 60 րոպե՝ հանրային ռադիոյով՝ երկուսն էլ փրայմ-թայմի ընթացքում: Բացի այդ, յուրաքանչյուր մրցակցող կուսակցություն կամ դաշինք իրավունք է ունեցել գնել մինչև 60 րոպե հանրային հեռուստատեսությամբ, և մինչև 90 րոպե հանրային ռադիոյով: Մասնավոր 22 հեռարձակողներ, այդ թվում՝ 12 մարզային հեռարձակողներ, մրցակիցներին վճարովի գովազդներ գնելու հնարավորություն են ընձեռել:

Օրենքի համաձայն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) վերահսկում է բոլոր հեռարձակողներին պաշտոնական քարոզարշավի ընթացքում, նաև լրատվամիջոցների սեփական մշտադիտարկման միջոցով: Որպես ողջունելի քայլ՝ ՀՌՀ-ն մեկնաբանել է Ընտրական օրենսգրքի «անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն» տրամադրելու պահանջն այնպես, որ տարբեր կուսակցությունների և դաշինքների ընձեռվի ավելի ընդգրկուն լուսաբանման հնարավորություն, այլ ոչ թե յուրաքանչյուր մասնակցին հավասար քանակի լուսաբանում տրամադրելու ֆորմալիստական շեշտադրմամբ: Հունիսի 16-ին կարգավորիչը թողարկել է իր մշադիտարկման առաջին զեկույցը, որում որևէ լուրջ օրինախատումներ նշված չեն եղել:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն լրատվամիջոցների իր մշտադիտարկումը սկսել է մայիսի 24-ին` յոթ հեռուստաալիքների, մեկ ռադիոկայանի և երեք առցանց լրատվամիջոցների քանակական և որակական վերլուծությամբ:54 Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ և հետո լրատվամիջոցների կողմից քաղաքական զարգացումների լուսաբանման մեջ նկատելի տարբերություններ են եղել: Դիտարկվող հեռարձակողները, մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունը, նվազեցրել են ներկայիս կառավարության և վարչապետի պաշտոնակատարի վերաբերյալ իրենց լուսաբանումը, լուսաբանումը հիմնականում նվիրելով մրցակցող կողմերին և դաշինքներին: Ընտրություններին վերաբերող հեռուստատեսային բովանդակության զգալի մասը կազմել են քարոզչական գովազդները, հաճախ նաև բացասական քարոզչությունը, հատկապես ՀԴ- ի կողմից:

Հանրային Հ1-ի եթերում կառավարությանը նվիրված լուսաբանումների մասնաբաժինը նվազել է 66-ից 4 տոկոսով`մեծապես դրական կամ չեզոք տոնայնության պահպանմամբ: Հանրային Հ1-ը լուսաբանել է բոլոր մասնակիցներին ընդհանուր առմամբ համեմատելի կերպով` լուսաբանման ամենամեծ (12 տոկոս) մասը տրամադրելով Քաղաքացիական պայմանագրին, որին 11 տոկոսով հաջորդում է Հայ Ազգային Կոնգրեսը, 8 տոկոսով Հայաստան Դաշինքը և 7 տոկոսով Պատիվ Ունեմ դաշինքը: Լուսաբանումը հիմնականում դրական և չեզոք տոնով է եղել, և, ընդհանուր առմամբ, խուսափել է կոշտ հռետորաբանությունից: Հանրային հեռուստատեսությունը հետևել է անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու պահանջին: Հեռուստաալիքը եթեր է հեռարձակել նաև բազմաթիվ ընտրական բանավեճեր և հարցազրույցներ, այդ թվում մրցակցող կողմերի և դաշինքների ղեկավարների երկու բանավեճ ուղիղ եթերում: Այնուամենայնիվ մրցակից կուսակցությունների և դաշինքների առաջնորդների կեսից ավելին հրաժարվել են մասնակցել հեռուստաընկերության եզրափակիչ երկու բանավեճերին, ինչը բացասաբար է անդրադարձել նրանց տեղեկատվական արդյունավետության վրա: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ բողոքել են Հ1-ի կողմից ընտրությունների լուսաբանման տարբեր դրսևորումներից, ներառյալ իշխող կուսակցության և դրա աջակիցների հասցեին քննադատություն պարունակող վճարովի գովազդային նյութերի խմբագրումը և մերժումը, ինչպես նաև բանավեճի կարգի սահմանման միջոցները:

Պաշտոնական քարոզարշավի ընթացքում որոշ մասնավոր հեռարձակողներ, մասնավորապես՝ «Շանթ» հեռուստաընկերությունը, տեսանելի ջանքեր են գործադրել մրցակիցների մեծ մասին հիմնականում անկողմնակալ կերպով լուսաբանելու ուղղությամբ՝ նպաստելով հասանելի տեղեկատվության բազմազանությանը և ընտրողների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությանը: Շանթ հեռուստաընկերությունը տրամադրել է տրամադրել է իր քաղաքական լուսաբանման 11 տոկոսը Հայաստան դաշինքին և 10 տոկոսը՝ Քաղաքացիական Պայմանագրին: Լուսաբանման տոնայնությունը եղել է չեզոք կամ դրական: Ի տարբերություն վերոնշյալի, Արմնյուզ լրատվական հեռուստաալիքը հաճախ ներկայացրել է միակողմանի և կողմնակալ քննադատական լուսաբանում կառավարող իշխանությունների և ՔՊ-ի հասցեին՝ նաև լրագրողների կողմից հնչեցրած նվաստացուցիչ հայտարարություններով:

Այնուհանդերձ, այն հեռուստաալիքները, որոնք ընկալվում են որպես բացահայտորեն կապված որոշակի կուսակցությունների հետ, այդ մասնակիցների նկատմամբ արտոնյալ վերաբերմունք են ցուցաբերել: Օրինակ՝, Երկիր Մեդիան հատկացրել է իր լուսաբանման 36 տոկոսը մեծապես դրական կամ չեզոք տոնայնությամբ Հայաստան դաշինքին:

ԲՈՂՈՔՆԵՐ և ԴԻՄՈՒՄՆԵՐ

Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողովներում, իսկ ԿԸՀ-ի դեմ բողոքները ընդդատյա են վարչական դատարանին:59 Օրենքը թույլ է տալիս ընտրական հանձնաժողովի որոշումների և գործողությունների դեմ բողոքները ներկայացվել նաև դատարաններ, սակայն զուգահեռ դատական և վարչական բողոքարկման դեպքերում առաջնությունը տրվում է դատական գործընթացին: Ըստ վարչական դատարանի, դիմումատուները պետք է սպառեն ընտրությունները կազմակերպող և իրականացնող մարմնի կողմից տրամադրվող բոլոր իրավական պաշտպանության միջոցները նախքան դատարան դիմումներ ներկայացնելը:  Որոշ բացառություններով, բողոքներ և դիմումներ ներկայացնելու իրավունքը սահմանափակվում է անձնական ընտրական իրավունքների հնարավոր խախտումներով:61 2021թ. ապրիլի 8-ին դիտորդական կազմակերպություններից մեկը վիճարկել է Ընտրական օրենսգրքի այն դրույթի սահմանադրականությունը, որը չի տալիս հանրային շահից բխող բողոքարկման իրավունք:62

Մինչև քվեարկության օրը ԿԸՀ-ն ստացել է 22 բողոքներ, ինչպես նաև մի շարք ոչ պաշտոնական դիմումներ և տեղեկատվության հարցումներ: Բողոքների վերաբերյալ քննարկումները եղել են բաց և կոլեգիալ, բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց տեսակետները և որոշումները տեղադրվել են համացանցում պաշտոնական վերջնաժամկետների պահպանմամբ: Դիմումատուներից շատերը պնդել են, որ տեղի են ունեցել կոպիտ հռետորաբանության և ատելության խոսքի կիրառման հիմքով քարոզարշավի խախտումներ և պահանջել են չեղյալ համարել որոշ թեկնածուների ցուցակների և առանձին թեկնածուների գրանցումը: Մինչ բողոքների մեծ մասը մերժվել է իրավական հիմնավորվածության բացակայության պատճառով, ԿԸՀ-ն շեշտել է, որ անհատական քարոզչական ելույթների գնահատումը իր իրավասությունների մեջ չէ, և ընտրական օրենսգիրքը չի նախատեսում նման գնահատման չափանիշներ: Մինչև քվեարկության օրը ԿԸՀ ներկայացված 22 բողոքներից 4-ը եղել են հնարավոր վարչական ռեսուրսների չարաշահման առնչությամբ: Դրանք մերժվել են բողոքարկողների՝ բողոք ներկայացնելու իրավունք չունենալու պատճառով, իսկ բողոքների բովանդակությունը միօրինակ գնահատական չի տրվել` հակառակ ԿԸՀ-ի օրենքով սահմանված պարտավորությանը:64 COVID-19 համավարակի ընթացքում բողոքողների համար հասանելիություն ապահովելու համար ԿԸՀ-ն թույլ է տվել բողոքները և նամակները ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով:65

Մինչև քվեարկության օրը վարչական դատարանը ստացել է 21 բողոք, այդ թվում բողոքներ պոտենցիալ թեկնածուների կողմից, ում մերժվել էր թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ կացության կամ քաղաքացիության վկայականների տրամադրումը, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ երեք թեկնածուների գրանցումը չեղյալ հայտարարելու որոշումների բողոքարկում: Մի դեպքում վարչական դատարանը անվավեր է ճանաչել ԿԸՀ-ի որոշումները` հանելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիրքը գովազդող գովազդային վահանակները, որոնք ըստ ԿԸՀ-ի ասոցացվում էին քարոզարշավի հետ:67 Եվս երեք մասնակիցներ բողոքարկել են իրենց գովազդային վահանակները հանելու վերաբերյալ ԿԸՀ-ի նմանատիպ որոշումները՝ սակայն այդ դիմումների բողոքարկման համար օրենքով սահմանված վերջնաժամնետից ուշ: 68 ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված դատական նիստերն անցել են թափանցիկ կերպով՝ բաց նիստերում, մասնակիցները պատշաճ կերպով իրազեկված են եղել նիստերի ժամանակի և վայրի մասին և հնարավորություն են ունեցել դատարանին ներկայացնել իրենց փաստարկները: Պահպանվել են դատավճիռների կայացման օրինական ժամկետները, որոշումները եղել են հիմնավորված և ժամանակին հրապարակվել են առցանց:

Հունիսի 19-ի դրությամբ Դատախազությունը ստացել է 338 հաղորդումներ ընտրախախտումների վերաբերյալ: Դեպքերի մեծ մասը ուղարկվել է ոստիկանություն հետագա փաստերի ստուգման, մինչ վարչական բնույթի հաղորդումները ուղարկվել են ԿԸՀ: Հարուցվել է 26 քրեական գործ, այդ թվում՝ ընտրակաշառքի տասնյոթ դեպքերի վերաբերյալ, մի քանի կասկածյալներ ձերբակալվել են:

Օրենքը նախատեսում է քվեարկության արդյունքների բողոքարկման մի քանի մակարդակ: Սակայն, չնայած նախկին հանձնարարականներին` բողոքարկման իրավունքը սահմանափակված է ընտրություններին մասնակցող կուսակցություններով, դաշինքներով և նրանց ցուցակներում ընդգրկված թեկնածուներով:  Նրանք կարող են նաև բողոքարկել Տարածքային ԸՀ որոշումները ԿԸՀ-ում կամ վարչական դատարանում: ԺՄԻԳ ԸԴԱ-ի բազմաթիվ զրուցակիցներ նշել են, որ ընտրությունների արդյունքների ամփոփման յոթնօրյա ժամկետն ազդում է հետընտրական վեճերի լուծման վերջնաժամկետների վրա, քանի որ արդյունքների հետ կապված բոլոր բողոքներն ու դիմումները պետք է քննվեն այդ սահմանափակ ժամկետում: Միայն ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները կարող են բողոքարկել ընտրությունների վերջնական արդյունքները Սահմանադրական դատարանում, որը որոշում կայացնելու համար ունի 15 օր՝ սկսած դիմումը ներկայացնելու պահից:

ԸԴՄԱ-ի շատ զրուցակիցներ մտահոգություն են հայտնել, մի կողմից դատական համակարգի քաղաքականացված լինելու, մյուս կողմից դատական համակարգի անկախությանը միջամտելու կապակցությամբ: 2020թ., մինչ Սահմանադրական դատարանի վարույթում էին գտնվում քաղաքական առումով զգայուն գործեր,Խորհրդարանն ընդունել է Սահմանադրության անցումային դրույթների փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետի մասով, որի արդյունքում փոխվել է ՍԴ դատավորների կազմը:

ՔՀԿ և միջազգային դիտորդներ

Իրավական դաշտը սահմանում է միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրությունների դիտարկման հնարավորություն և թույլատրում է կուսակցությունների վստահված անձանց ընտրությունների օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոններում: Դիտորդական խմբերը չպետք է սատարեն կուսակցությունների թեկնածուներին, պետք է ընդունեն վարքագծի ներքին կանոնակարգեր և անցկացնեն դասընթացներ իրենց դիտորդների համար: Չնայած ԺՀՄԻԳ-ի նախկինում արված առաջարկություններին, Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի ՔՀԿ դիտորական խմբերն իրենց կանոնադրության մեջ ունենան ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ուղիղ նպատակներ՝ դիտարկվող ընտրությունների մասին հայտարարությունից առնվազն մեկ տարի առաջ` դրանով իսկ ավելորդ սահմանափակում ստեղծելով դիտարկելու հնարավորության համար:

Որոշ քաղաքացիական դիտորդական խմբեր մտավախություն են հայտնել առ այն, որ հավատարմագրման հայտեր ներկայացնելու համար սահմանված սուղ ժամկետը, այն է՝ ընտրության օրվանից 15 օր առաջ, բարդացրել է դիտորդների հավաքագրումը:75 Հավատարմագրման համար դիմումները չեն կարող ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ինչը գործընթացն ավելի բարդ է դարձնում քաղաքացիական դիտորդական խմբերի և ԿԸՀ-ի համար:76 Մինչդեռ միջազգային կազմակերպություններին թույլատրվում է ընտրատեղամասում ունենալ երկու դիտորդներ և մեկ թարգմանիչ, քաղաքացիական դիտորդական կազմակերպություններին թույլատրվում է ունենալ մեկ դիտորդ:

Հունիսի 5-ի վերջնաժամկետի դրությամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է 19 քաղաքացիական դիտորդական կազմակերպություն` ընդհանուր շուրջ 8748 դիտորդներով, 8 միջազգային կազմակերպություն և 20 դիվանագիտական ու օտարերկրյա ներկայացուցչություններ: ԸԴՄԱ-ի որոշ զրուցակիցներ նշել են, որ որոշակի քաղաքացիական դիտորդական կազմակերպություններ սերտորեն կապված են կուսակցությունների և դաշինքների հետ: Օրենքը թույլ է տալիս ՏԸՀ-ներին տեղամասերի ներսում ՔՀԿ դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը սահմանափակել 15-ով, եթե գերբեռնվածությունը բացասաբար է անդրադառնում ընտրական գործողությունների վրա: Թեև ԸԴՄԱ-ի որոշ զրուցակիցներ անհանգստություն են արտահայտել այս դրույթի հնարավոր կամայական կիրառման հետ կապված, այն գործնականում խնդիր չի առաջացրել ընտրությունների օրը:

Քվեարկության օր

Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է եղել՝ ըստ ԿԸՀ- հայտարարության ընտրողների 49.4 տոկոս մասնակցությամբ: ԿԸՀ-ն սկսել է հրապարակել ընտրության նախնական արդյունքները հունիսի 21-ից՝վաղ, իր կայքում:

Բացումը դրական է գնահատվել բոլոր դիտարկված 123 ընտրատեղամասերում: Սահմանված ընթացակարգերը հիմնականում պահպանվել են, սակայն 12 ընտրատեղամասերում դիտարկվել է աննշան ուշացումով:

Քվեարկությունը դրական է գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի 98 տոկոսում: Թեև ԸԴՄԱ դիտորդները ընթացքը գնահատել են սահուն, թափանցիկ և լավ կազմակերպված, նրանք զեկուցել են կուսակցությունների և դաշինքների վստահված անձանց կողմից միջամտության և հաճախակի կուտակումների, ինչպես նաև COVID-ից պաշտպանության բոլոր միջոցառումների նկատմամբ ընդհանուր անտեսման մասին:

ԸԴՄԱ դիտորդների կողմից դիտարկված ընտրատեղամասերից 7 տոկոսի մերձակայքում դիտարկվել են քարոզարշավի քարոզչական նյութերը և գործողություններ: Ընտրատեղամասերի շրջակայքում քսաներեք լարվածության և հուզումների դեպք է դիտարկվել (2 տոկոս), ինչպես նաև առանձին տեղեկություններ ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշման գործադրման մասին: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են, որ դիտարկված ընտրատեղամասերից 14 տոկոսում կուտակումներ են եղել, մասնավորապես Երևանում և այլ քաղաքներում: Ընտրատեղամասերի մոտավորապես 67 տոկոսը հասանելի չեն եղել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար և 32 տոկոս դեպքերում դասավորությունը հարմարեցված չի եղել վերոգրյալ խմբին պատկանող ընտրողների համար:

Կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք ներկա են եղել դիտարկված ընտրատեղամասերի 97 տոկոսում և քաղաքացի դիտորդները 77 տոկոսում: ԸԴՄԱ նշել են չլիցենզավորված անձանց ներկայության մասին դիտարկված ընտրատեղամասերի 8 տոկոսում, մեծամասամբ ոստիկաններ, ովքեր հրավիրված չեն եղել քվեարկության սենյակ ՏԸՀ նախագահի կողմից: Դիտարկված 73 ընտրատեղամասերում (6 տոկոս) անձիք ինչպիսին ՏԸՀ անդամներն են միջամտել կամ ուղղորդել են գործընթացը, դեպքերից 55-ի պարագայում այդպիսիք եղել են վստահված անձիք: Պաշտոնական բողոքներ են ստացվել 7 դիտարկված ընտրատեղամասերի 7 տոկոսում: ԸԴՄԱ-ի կողմից դիտարկված 43 տոկոս տարածքային ԸՀ-ներ նախագահել են կանայք և ընդհանուր առմամբ դիտարկված տարածքային ԸՀ-ների 65 տոկոս անդամները ընտրատեղամասերում կանայք են եղել:

ԸԴՄԱ դիտորդները ԸՆՍ-երի առնչությամբ խնդիրներ չեն արձանագրել և ընտրողների նույնականացման գործընթացները եղել են գրեթե ամբողջապես սահուն: Դիտարկված ընտրատեղամասերի 7 տոկոսում մեկ կամ երկու ընտրող հետ է ուղարկվել հիմնականում սխալ ընտրատեղամաս գալու, ընտրողների ցուցակում չգտնվելու կամ վավեր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով: ԸԴՄԱ դիտորդները նշել են, որ 8

ընտրատեղամասերում ընտրողներին թույլատրվել է քվեարկել առանց անձը հաստատող գործող փաստաթղթի: Ընտրական ընթացակարգերը հիմնականում պահպանվել են, բացառությամբ երբ ոչ բոլոր ընտրողների հաստատող կտրոններն են կնքվել տարածքային ԸՀ-ի կողմից կամ պահվել ընտրողի քվեարկելուց հետո: ԸԴՄԱ դիտորդները արձանագրել են ընտրության գաղտնիության հետ կապված որոշ խնդիրներ, ներառյալ այն, որ ոչ բոլոր ընտրողներն են գաղտնի քվեարկել (դիտարկված ընտրատեղամասերից 4-ում), կամ ընտրողները չօգտագործված քվեաթերթիկները քվեախցիկից դուրս են հանել (2 տոկոս):

ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են սահմանափակ թվով խախտումների դեպքերի մասին, ինչպիսիք են խմբակային քվեարկությունը (3 տոկոս), վստահված անձի քվեարկություն (1 տոկոս), կամ ընտրողների վրա ազդելու փորձեր (1 տոկոսից պակաս): Առանձին դեպքեր են հաղորդվել ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չտրամադրելու, ինչպես նաև մեկ դեպք, երբ տարածքային ԸՀ անդամը ընտրողին տրամադրել է արդեն իսկ քվեաթերթիկ պարունակող ծրար: Դիտարկված ընտրատեղամասերի 3 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով կնքված չեն եղել:

Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված 97 ընտրատեղամասերից 91-ում, ուր արձանագրվել և բնութագրվել է բարձր մակարդակի թափանցիկության, և, ընդհանուր առմամբ, սահմանված ընտրակարգերը պահպանվել են: Գրեթե բոլոր ձայների հաշվարկների դիտարկման ժամանակ ներկա են գտնվել կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք և քաղաքացի դիտորդներ: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են հաշվարկի գործընթացին անհարկի միջամտության 10 դեպքի մասին, որոնցից 9-ը՝ վստահված անձանց կողմից: ԸԴՄԱ դիտորդները զեկուցել են տարածքային ԸՀ-ների կողմից քվեատուփը բացելուց առաջ միայն մի քանի համաձայնեցման հիմնական կանոնների չհետևելու դեպքերի մասին: Այդուհանդերձ ԸԴՄԱ դիտորդները 20 հաշվարկներից զեկուցել են, որ ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը չի համընկել ԸՆՍ-ի տրամադրած ընտրողների մասնակցությունը հաստատող կտրոնների թվի հետ: Հաշվարկի ընթացակարգերը հիմնականում պահպանվել են և ԸԴՄԱ դիտորդները նշել են սակավաթիվ նշանակալի ընթացակարգային սխալներ կամ կոպիտ խախտումներ, ինչպիսիք են տարածքային ԸՀ անդամներին սպառնալը (2 արձանագրություն) կամ քվեարկության պաշտոնական նյութերի կեղծման վկայությունները (3 արձանագրություն): Քվեաթերթիկների վավերության որոշումը եղել է ողջամիտ և հետևողական, հաշվարկների բոլոր դեպքերում, բացառությամբ համապատասխանաբար 4 և 1 դեպքերի: Տարածքային ԸՀ անդամներից բացի այլ անձինք ևս մասնակցել են 14 հաշվարկների, և 4 ընտրատեղամասերում տարածքային ԸՀ անդամները նախաստորագրել են արդյունքների արձանագրությունը: Դիտարկված տարածքային ԸՀ ներից 21-ը արդյունքների արձանագրությունները լրացնելու հետ կապված խնդիրներ են ունեցել: Դիտարկված ընտրատեղամասերից 4-ում տարածքային ԸՀ-ն չէր փակցրել արձանագրության պատճենը հանրային ծանոթացման համար:

Աղյուսակավորման գործընթացը բացասական գնահատական է ստացել դիտարկված 32 ՏԸՀ ներից 6-ում: Մինչդեռ աղյուսակավորումը մեծամասամբ անցել է աննշան ընթացակարգային բացթողումներով կամ խախտումներով, բազմաթիվ ՏԸՀ-ներում հանձնման գործընթացը եղել է թերի կազմակերպված և եղել են բազմաթիվ զեկույցներ տարածության անբավարար լինելու և կուտակումների մասին, ինչը բացասաբար է անդրադարձել գործընթացի և թափանցիկության վրա: ԸԴՄԱ դիտորդները չեն արձանագրել միջամտություն աղյուսակավորման գործընթացին: Ի տարբերություն տարածքային ԸՀ-ների, վստահված անձիք ներկա էին դիտարկված ՏԸՀ-ներից միայն 13 -ում:

Քվեարկության օրը, ԿԸՀ-ն գրանցել է խախտումների մասին 27 արձանագրություն, որոնցից որոշները հաստատվել են: Դրանք ներառել են ընտրողների ուղղորդում, և վստահված անձանց կողմից միջամտության դեպքեր: Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քվեարկության ժամերի ընթացքում ստացել է 319 խախտման մասին հաղորդում, որոնցից 79 քվեարկության խոչընդոտման, 89 մեկ անգամից ավել քվեարկելու կամ impersonalization, 49 քվեարկության գաղտնիության խախտման, 69 ընտրակաշառքի վերաբերյալ: Հարուցվել է 6 քրեական գործ: Ի հավելումն, ոստիկանությունը հատնել է 87 դեպքի հաղորդման մասին: Քվեարկության օրը, հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալել է երեք անձ՝ ներառյալ թեկնածու Վայոց Ձորի մարզում ընտրակաշառք տալու մեջ կասկածվելու հիմքով:

Զեկույցի անգլերեն տարբերակը միակ պաշտոնական փաստաթուղթն է
Ոչ պաշտոնական թարգմանությունը հասանելի է հայերեն լեզվով

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔ

Երևան, հունիս 21, 2021թ., Նախնական արդյունքների և եզրակացությունների մասին սույն հայտարարությունը կազմվել է ընդհանուր նախաձեռնության արդյունքում, որում ներգրավված են ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ): Գնահատումն իրականացվել է որոշելու արդյոք ընտրություններն անց են կացվել ԵԱՀԿ հանձնառություններին,

Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և ազգային օրենսդրությանը համապատասխան։ Ընտրությունների միջազգային դիտորդական այս առաքելությանը ներգրավված կազմակերպություններից յուրաքանչյուրն ընդունել է 2005 թ.-ին ընտրությունների միջազգային դիտարկման սկզբունքների հռչակագիրը:

Մարգարետա Կեդերֆելտը նշանակվել է ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ, որպես հատուկ համակարգող և կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ղեկավարվել է տիկին Կարի Հենրկսենի կողմից, իսկ ԵԽԽՎ պատվիրակությունը գլխավորել է Ջորջ Կատրուգկալոսը։ Օուեն Մերֆին հանդիսանում է մայիսի 18-ին Հայաստանում տեղակայված ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի ղեկավարը:

Նախնական արդյունքների և եզրակացությունների մասին հայտարարությունը արվում է մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Ընտրությունների վերջնական գնահատումը

կախված կլինի մասամբ ընտրական գործընթացի հաջորդ փուլերի իրականացումից՝ ներառյալ հաշվարկը, աղյուսակավորումը և արդյունքների հայտարարումը, հետընտրական հնարավոր բողոքների վարումը և հնարավոր երկրորդ փուլը։ ԺՀՄԻԳ-ը կթողարկի համապարփակ վերջնական զեկույց՝ ներառյալ առաջարկներ հնարավոր բարեփոխումների համար, ընտրական գործընթացն ավարտելուց մոտ ութ շաբաթ անց։ ԵԱՀԿ ԽՎ-ն կներկայացնի իր զեկույցը 2021թ.

հուլիսի 5-ին, իր մշտական հանձնաժողովի հանդիպմանը: ԵԽԽՎ-ն կներկայացնի իր զեկույցը Ստրասուրգում 2021թ. սեպտեմբերի կիսանստաշրջանի ժամանակ:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ներառում է մայրաքաղաքում տեղակայված 16 փորձագետներ և 26 երկարաժամկետ դիտորդներ` տեղակայված պետության ողջ տարածքում։ Ընտրության օրը 37 երկրից գործուղվել են 344 դիտորդ՝ այդ թվում 247 ԺՀՄԻԳ-ի կողմից, ինչպես նաև 73 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԱՀԿ ԽՎ-ից և 24 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԽԽՎ-ից։ Կանայք կազմել են դիտորդների 41 տոկոսը: Քվեարկության բացումը դիտարկվել է 129 ընտրատեղամասում, ընտրությունը դիտարկվել 1150 ընտրատեղամասերում երկրի ողջ տարածքով։ Արդյունքների հաշվարկը դիտարկվել է 107 ընտրատեղամասերում և աղյուսակավորումը 32 տարածքային ԸՀ-ներում։

ՄԸԴԱ-ն ցանկանում է շնորհակալություն հայտնել իշխանություններին ընտրությունները դիտարկելու հրավերի համար, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Արտաքին գործերի նախարարությանը՝ իրենց աջակցության համար: ՄԸԴԱ-ն համագործակցության համար ցանկանում է նաև շնորհակալություն հայտնել մյուս պետական մարմիններին, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային համայնքի ներկայացուցիչներին:

Օուեն ՄԵՐՖԻ, ԺՀՄԻԳ ԸԴԱ ղեկավար
Կատյա ԱՆԴՐՈՒՇ, ԺՀՄԻԳ խոսնակ
Համաձիրիպի ՄԱՆԻԿՈՎԱ, ԺՀՄԻԳ ընտրությունների խորհրդատու,

Ֆրեյա ԿՈՉԻ, ԵԱՀԿ ԽՎ
Բոգդան ՏՈՐԿԱՏՈՐԻՈՒ, ԵԽԽՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930