Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. Ընտրությունները գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները

Հունիս 21,2021 16:33

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ընտրապայքարում մասնակցած՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արա Աբրահամյանի հայտարարությունը.

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները:

Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ: Արձանագրված են բազմաթիվ խախտումներ:
Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, ունենալով բացարձակ իշխանություն, ի վիճակի չի լինելու լուծել պետության և ժողովրդի ապագայի շահից բխող որևէ խնդիր: Կարճ ժամանակ անց, մենք բոլորս առերեսվելու ենք դառը իրականությանը: Քաղաքական տեխնոլոգիաների միջոցով, դարձյալ օգտագործվեց մարդկանց հավատն ու միամտությունը: Հանրությանը տարիներով սնելով կեղծ տեղեկատվությամբ, կոտրելով հավատը պետության ու վաղվա օրվա նկատմամբ, դրեցին սահմանափակ ընտրության առաջ, թույլ չտալով մտածել նոր, վստահելի այլընտրանքի մասին:

Ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու նոր մեծ ճգնաժամի, որի մեջ հայտնվելու է մեր երկիրը:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունն էլ ավելի է խորանալու, մեծանալու է արտագաղթի ծավալը, սրվելու են լարումն ու պառակտվածությունը:

Հայաստանին լուրջ ներքին և աշխարհաքաղաքական փորձություններ են սպասվում:

Սիրելի ժողովուրդ,
Հիմա առավել, քան երբևէ մենք հավաքական լայնախոհության կարիք ունենք՝ մեր հայրենիքն այս իրավիճակից հանելու համար:
Հայաստանը սիրո, համերաշխության և միասնականության կարիք ունի, և ոչ թե չարության ու «պողպատի»:

Ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքական խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930