Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված ևս 34 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Հունիս 21,2021 15:58

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով` Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1463 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով։

Հարկ ենք համարում շեշտել, որ Կամուրջ ծրագրում նշված թիվը իրենից ներկայացնում է այդ ծրագրով երբևէ հատուցում ստացած բոլոր շահառուների քանակը, մինչդեռ նույն ծրագրով ներկայումս իրականացվող հատուցումների քանակը նվազել է՝ 545-ն է։

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների և Կամուրջ  ծրագրի ներքո զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի 1000plus.am կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930