Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականի գործով նիստը չկայացավ՝ դատավորն արձակուրդում էր

Հունիս 21,2021 14:58

Վարչական դատարանը՝ Մհեր Պետրոսյանի նախագահությամբ քննում է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական, իրավաբան Գրիգոր Մուրադյանի՝ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի դեմ հայցը։ Քանի որ նախորդ նիստին հայցվոր Գրիգոր Մուրադյանը հայցի քննությանն անձամբ չէր մասնակցում, հաջորդ դատական նիստը նշանակվել էր հունիսի 21-ին։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գրիգոր Մուրադյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Ղազարյանը, նիստը չի կայացել, քանի որ դատավորը արձակուրդում է գտնվում: «Մենք մի փոքր սպասեցինք, ապա կազմից ճշտեցինք, որ նիստը չի կայանալու եւ հետաձգվել է օգոստոսի 2-ին»,-ասաց փաստաբանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930