Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամովը հայտարարել է, թե կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Հունիս 21,2021 14:20

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ Երևանին առաջարկ է արել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մեր դիրքորոշումն այդ հարցում հայտնի է, այն անփոփոխ է: Այն բազմիցս արտահայտել է նաև մեր պետության ղեկավարը: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և միջազգայնորեն ճանաչված սահմանի անխախտելիության վրա, կողմ է հանդես գալիս հարաբերությունների կարգավորմանը, և այդ ուղղությամբ արվել է առաջարկ»,- ասել է Բայրամովն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:

Նա նշել է, որ Բաքվի կարծիքով՝ տարածաշրջանային գործակցությունն այլընտրանք չունի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930