Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից եկող տեղեկությանը, ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությանն այն մասին, որ այդ ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստիի»-ի հարցի:
Պեսկովը հույս է հայտնել, որ ընտրությունները կօգնեն հաղթահարել այն դժվարությունները, «որին այսօր բախվում է երկիրը, և դուրս գալ զարգացման կայուն ուղեգիծ, այդ թվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ