Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց, որ կարճաժամկետ հաղթանակի համար մենք կարող ենք անել ամեն ինչ, օգտագործել ատելության ու բռնության լեզու. Զառա Հովհաննիսյան

Հունիս 21,2021 14:06

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրական գործընթացներն ավարտվեցին և ես մեծ հույսեր ունեմ, որ հետընտրական սրացումներ չեն լինի։
Սակայն, այս ընտրությունները յուրօրինակ ստուգատես էին, թե ինչը մենք կգերադասենք, ինչպես մենք կվարվենք միմյանց հետ, ինչպես կվերաբերվենք մեր լեզվին։

Պարզվեց, որ կարճաժամկետ հաղթանակի համար մենք կարող ենք անել ամեն ինչ, օգտագործել ատելության ու բռնության լեզու, տարբեր տրամաչափի բութ գործիքներ թափահարել, միմյանց հրավիրել մենամարտի, և, նույնիսկ, ապակիներ կոտրել ու սատանայի պար բռնել։

Այս սարսափելի անորակ աղմուկի մեջ մեզ առաջարկվում էր ընտրություն անել, և այդ աղմուկը ամեն կերպ լցնում էր այն տարածքները, որտեղ կարող էր լռություն լինել, լռություն, որը հնարավորություն կտար վերագնահատել, վերականգնել, վերագտնել իմաստներ։

Հիմա մեր անիմաստ կյանքը շարունակելու ենք՝ անձերի շուրջ պտտվելով, էլի միմյանց չլսելով ու հաճախ նաև վիրավորելով․․․

Այստեղից ամենակարևոր հետևությունն այն է, որ մենք լուրջ կրթական բացեր ունենք, արդեն չենք կարողանում գիտակից խոսք ու սուր միտք ընկալել, այլ ընկնում ենք հայհոյախոսական ճահիճները, որտեղից փորձում ենք որսալ մեզ համար կարճաժամկետ հարմարավետության հնարավորություն։

Դա է հենց ստեղծված իրավիճակի ողջ դրամատիզմը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930