Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների 9,6 %-ը հայոց լեզու եւ գրականություն առարկայից ստացել է 18-20 միավոր

Հունիս 21,2021 13:45

Հայտնի են հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության արդյունքները՝ ըստ ԳԹԿ-ի նախնական վերլուծության: Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, հայտագրվածների թիվը 4076 է, քննության մասնակիցների թիվը` 4005:

Հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության միջին միավորը՝ 12,26 է, դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 մասնակից կամ 13 %-ը, 18-20 միավոր ստացածների թիվը, ըստ ԳԹԿ-ի՝ 386 է, որը կազմում է մասնակիցների 9,6 %-ը: Այս ցուցանիշի մեջ մտնում են նաեւ 20 միավոր ստացած 9 դիմորդները, 19-19,75 միավոր ստացած 142-ը:

2020-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննություն հանձնել էր 1712 դիմորդ՝ այս տարվա 4005-ի փոխարեն, իսկ միջին միավորը ի տարբերություն այս տարվա ՝ 12,26-ի՝ 2020-ին եղել է 10,7:

7,5-ից ցածր միավոր հավաքածների թիվը այս տարվա 13 %-ի փոխարեն, 2020-եղել է 26 %: Եթե այս տարի 18-20 միավոր է ստացել 9,6 %-ը, անցյալ տարի այդ թիվն ավելի փոքր է եղել՝ 6,8 %:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930