Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են. Նաիրա Զոհրաբյան

Հունիս 21,2021 13:49

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ եւ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զրույցը չստացվեց

Քիչ առաջ Ստրասբուրգում, Եվրոպայի պահպանողականների եւ ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որեւէ նախապայմանի եւ անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։

Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց եւ հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են։ Սեիդովը պնդում էր, որ բոլոր ռազմագերիներին իրենք վերադարձրել են։

Փորձեցի վերջինիս բացատրել, որ ինքը հրաշալի հասկանում է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության եւ դիվերսիոն գործողությունների հետ ու նրանք օր առաջ պիտի վերադարձվեն Հայաստանին, սակայն վերջինս սկսեց արտաբերել ադրբեջանական ագիտպրոպի բոլոր հիմարագույն թեզերը։

Ի դեպ, Սամեդ Սեիդովը նաեւ հայտարարեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Իմ դիտարկմանը, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ արձակեց մարդասպաններ Շահբազ Գյուլիեւին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել, դրան էլ Սամեդը գրպանում դրված պատասխան ուներ, թե չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։

Սեիդովը որեւէ բացատրություն չուներ նաեւ, թե ինչո՞ւ են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

Փաստորեն, Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։

Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում եւ Ալիեւի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում, ինչի մասին ես խոսելու եմ այստեղ՝ այսօր ու վաղը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930