ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Սա սոցիալական բունտ էր։ Իհարկե, ընտրությունների արդյունքները որպես բացարձակ ճշմարտություն ընդունել չի կարելի, սրա հետ կապված դեռ գործընթացներ կլինեն, բայց փաստ է, որ մի քանի հարյուր հազար մարդու մոտ առողջ բանականությունը պարտվեց կենցաղին։
Ոչ մի զարմանալի բան իրոք տեղի չի ունեցել։ Մենք չկարողացանք բոլորին բացատրել կատարվողը, չկարողացանք մարդկանց համոզել, որ մեր գործողություններն առաջին հերթին իրենց համար են։
Ի՞նչ պետք է անել։
Կարդացեք նաև
Նախ՝ չհայհոյել սեփական ժողովրդին։ Նիկոլ ընտրողների զավակների կամ հենց նիկոլ ընտրողների մի մասը մի քանի ամիս առաջ կռվում էր նաև ինձ համար։
Ես չեմ կարող մի օր հերոսացնել մարդկանց, մյուս օրը՝ նսեմացնել։
Մեկ վայրկյան անգամ չդադարեցնել պայքարը։ Ձևերն, իհարկե, պետք է հասկանալ, բայց ինչպես օկուպացված շատ երկրներում օկուպանտներին աղ ու հացով դիմավորողները հետո համալրել են դիմադրության շարքերը, այնպես էլ լինելու է Հայաստանում և դիմադրությունը վաղ թե ուշ հաղթելու է։
Իմ մասով՝ շարունակում եմ հավատարիմ մնալ «Հայաստանի ու հայության ազատագրության դատին հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով ծառայելու» երդմանս։
Ավելի համոզված, քան երբևէ, ավելի վճռական, քան երբևէ։
Իմ Հայրենիք՝ աշխարհում իմ ամենասիրած բանը։