Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ո՞ր օրենքում է գրված, որ պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը: Օրինակ դու Հայ ազգային կոգրեսի երբեմնի կադրն ես, բայց սողոսկել ես ՔՊ-ի ցուցակ, դադարեցնելու ե՞ս պաշտոնավարումդ քո անցյալի պատճառով: Ի՞նչ հաթաթաներ ես տալիս և միավորներ ես փորձում հավաքել, որպեսզի նոր կազմվելիք կառավարությունում դիրքդ ամրապնդես կամ բարելավես: Համայնքապետերը քեզնից 10 անգամ շատ օգուտ են տալիս մեր երկրին և իրենց դժվար գործն են անում, նրանցից շատերը սահման են պահում, իսկ դու մասնագիտությանդ մեջ ոչնչով աչքի չես ընկել, ուզում ես գործ անող մարդկանց ճակատագիրը որոշե՞ս: Եթե իրավական պետություն լինեինք, ապա միայն այս ֆեյսբուքյան գրառմանդ համար քեզ կառավարությունում պաշտոն չէին տա, բայց մերն ուրիշ է՝ մերը չագուչային կառավարություն է լինելու և դու ուզում ես մի փոքրիկ չագուչ էլ ինքդ լինես ու դրանով ինքնահաստատվես: