«Դա սահմանադրական մեծամասնություն է»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ունի 53,92 %, դա բավարա՞ր է կառավարություն կազմելու համար, դա համարվո՞ւմ է սահմանադրական մեծամասնություն, այսպես պատասխանեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նա հավելեց՝ ՔՊ-ի հավաքած տոկոսներին դեռ փոշիացած ձայներն էլ են գումարվելու:
Անդրադառնալով կառավարություն ձևավորելու հարցին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Իսկ կառավարություն ձևավորելու համար 54 տոկոս է պահանջվում»:
Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ ՔՊ-ն է՞ ձևավորելու կառավարություն, նա պատասխանեց. «Այդպես է դուրս գալիս, եթե գործընթաց չսկսեն բողոքարկման և այլն և այլն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ