Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես չկան դեպքեր, որ մինչ այդ նկատված խնդիրներով որեւէ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեր․ Տիգրան Մուկուչյան

Հունիս 21,2021 11:30

«Որքանով որ երեկ մեզ հաջողվել է հետեւել ընտրական գործընթացին, կարծես թե չենք ունեցել նման դեպքեր, որ մինչ այդ նկատված խնդիրներով որեւէ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեր»,-ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե քաղաքական ուժերի կողմից խոտանված քվեաթերթիկների մասին ահազանգերի փաստը որքանով կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Եթե կլինեն նման խնդիրներ, բնականաբար, կդառնան քննարկման առարկա»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է երեկվա հոսանքազրկումներին, Տիգրան Մուկուչյանը հայտնեց․ «Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետեւ կային համապատասխան մարտկոցներ։ Հոսանքազրկման պարագայում դրանք հնարավորություն էին տալիս շարունակել աշխատանքը, այսինքն՝ քվեարկության ընթացքը։ Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էինք, բայց հոսանքը վերականգնվելու դեպքում անմիջապես դրանք էլ էին վերականգնվում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ դրանք պատահակա՞ն հոսանքազրկումներ էին։ «Նման դատողություններ անելու համար պետք է ունենալ լուրջ հիմքեր։ Եթե նման հիմքեր չունենք․․․մեծ հաշվով, եթե հոսանքը տեղամասում չի անջատվել որեւէ մեկի կողմից, այլ եղել է ընդհանուր հոսանքազրկման հետեւանք, մենք տվյալ պարագայում չենք կարող լինել հարցի հասցեատեր»,-պատասխանեց ԿԸՀ նախագահը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930