Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ձայների հաշվարկը:
Ներկայացնում ենք 1908 տեղամասերի 1 194 214 ձայների հաշվարկի արդյունքները:
Առաջատար շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 647 013 ձայն կամ 54.48%:
Երկրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ 246 625 ձայն կամ 20,77% :
Կարդացեք նաև
Երրորդում՝ «Պատիվ ունեմ»՝ 61 886 ձայն կամ 5,21 %:
Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 47 691 ձայն կամ 4,02%:
Իսկ հինգերորդ տեղում է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 35 934 ձայն կամ 3,03 %:
Մնացած բոլոր քաղաքական ուժերը հավաքել են 2%-ից պակաս ձայներ: