«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատ են հարցնում կապված «Պատիվ ունեմ» – ԲՀԿ անորոշության հետ, ստեղ գրեմ.
Այս մասով «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիմումի հիման վրա ուրբաթ օրը ԿԸՀ-ն տվել է օրենքի պաշտոնական պարզաբանում։
Այսպիսով, եթե անցողիկ շեմը (կուսակցությունների համար 5 տոկոս, դաշինքների համար` 7) հաղթահարի միմիայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը` անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք»։
Կարդացեք նաև