«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանել է տեղական և միջազգային լրագրողների հարցերին:
Նա նշել է, որ բողոքի ցույցեր չեն լինի. «Ձայների տարբերությունը այնքան է, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր ընտրությունը և պատասխանել է այն բոլոր հարցերին և մեղադրանքներին, որոնք երբևէ հնչել են վերջին 7 ամիսների ընթացքում: Ընդդիմությունը պետք է ընդունի եղած արդյունքները: Փառք աստծո, ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունները բարձր մակարդակի վրա են անցկացվել, և բոլոր հարցերի պատասխանները տրվել է»:
Հարցին, թե մտավախություններ չկա՞ն, որ Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը կոալիցիա կկազմեն և իշխանությունը կվերցնեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ. «Իրենք շատ ավելի մեծ մտավախություններ ունեն, որոնցով պետք է հիմա զբաղվեն: Եվ կարծում եմ, այն փչած փուչիկը, որը իրենք փչեցին, հավատացին, այսօր մի այլ կարգի տրաքեց»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև