Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/44 ընտրատեղամասում 1001 ընտրող է մասնակցել քվեարկությանը:
Այս տեղամասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 513 ձայնով:
«Հայաստան» դաշինքը հավաքել է 210 ձայն:
3-րդ տեղում է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11-ը՝ 62 ձայնով:
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմը» 4-րդ տեղում է՝ 38 ձայն, այնուհետեւ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքն է՝ 29 ձայն, հետո՝ ՀԱԿ-ը՝ 27 ձայն: «Հայոց հայրենիքը» ստացել է 21 ձայն:
«5165 շարժում» կուսակցություն՝ 19 ձայն, ԱԺԲ-ն՝ 18 ձայն, Ազատական կուսակցությունը ստացել է 9 ձայն: «Ազատ հայրենիքը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 5 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ՝ 4 ձայն: «Զարթոնքը» 2 ձայն, «Ինքնիշխան Հայաստանն» ու Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ 1-ական ձայն:
Ազատություն կուսակցություն, «Վերելք», «Ազգային օրակարգը» այս ընտրատեղամասում ձայներ չեն ստացել:
Անվավեր եղավ 5 քվեաթերթիկ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ