Սյունիքի մարզի Կապան քաղաքի որոշ տեղամասերի, տարածաշրջանի գյուղերի ու ՄԵղրիի տարածաշրջանի գյուղերը ընդգրկող 50 տեղամասերի արդյունքների մշակմամբ, հիմնական պայքարը ծավալվում է «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Հայաստան» դաշինքի միջեւ։ 50 տեղամասի տվյալներով, 5444 քվե ստացել է ՔՊ-ն, 3627 քվե՝ «Հայաստան» դաշինքը։
Հայտնի Շուռնուխ գյուղում 51 քվե ստացել է «Հայաստան» դաշինքը, 40-ը՝ ՔՊ-ն։ Սահմանամերձ Ծավ գյուղում 152 հոգի քվեարկել է ՔՊ-ի օգտին, 20-ը՝ «Հայաստան» դաշինքի, 12-ը՝ ԲՀԿ-ի։
Քաջարան քաղաքի մի տեղամասում 650 քվե ստացել է ՔՊն, 680-ը ՝ «Հայաստան» դաշինքը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ