«Ըստ չճշտված տվյալների՝ փաստացի հոսանքազրկված է ՀՀ մարզերի մեծ մասը։ Տվյալներ են ստացվում, որ իշխանությունն ապօրինի գործողություններ անելու համար փորձում է հոսանքազրկել մյուս մարզերը եւս»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
«Սա չի կարող համընկնում լինել։ Գիտակցում են, որ պարտվել են եւ հոսանքազրկումներով են ուզում արդյունքի հասնել»,-նշեց նա։ Ըստ Հայկ Մամիջանյանի՝ հոսանքազրկումներն արվում են ընտրությունների արդյունքները կեղծելու համար, թեեւ որոշ մարզերի որոշ համայնքներում, չնայած այդ փաստին, առաջատար է «Պատիվ ունեմ» դաշինքը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ