«Աղաղակող փաստ է տեղի ունեցել Արթիկում։ Բառի բուն իմաստով առեւանգել են մեր դաշինքի պատգամավորի երկու թեկնածուներին եւ շտաբի երկու աշխատակիցներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
Նա ԱԱԾ-ին հորդոր հղեց՝ չմասնակցել կապիտուլյանտի հրահանգներին․ «Առեւանգում եմ որակում, որովհետեւ սկզբից ասել են, թե նրանց տեղափոխելու են Արթիկ, սակայն չեն պարզաբանել գտնվելու վայրը ո’չ Արթիկում, ո’չ Գյումրիում։ Ասածս հաղորդում է հանցագործության մասին։ Նրանք առեւանգված են, նրանց իրավական օգնություն հնարավոր չէ տրամադրել, որովհետեւ չգիտենք, թե որտեղ են»։
Հայկ Մամիջանյանը նաեւ նշեց, որ այսօր վաղ առավոտից պաշտպանության նախարարության քաղաքական ղեկավարությունը խայտառակեց ինքն իրեն․ «Պատերազմի ընթացքում մեր տղաներին տանում էին թուրքի բերան, իսկ հիմա փորձում են նրանց արժանապատվությունը, կամարտահայտման իրավունքը մատաղ անել ներքին թուրքին՝ կապիտուլյանտի վերարտադրվելուն։ Փաստեր են արձանագրվել, որ ուղղորդում են զինվորներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ