Այսօր ընտրատեղամասերից մեկում, որի հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր Սարգիս Քլոյանն էր, Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը, միջադեպ տեղի ունեցավ:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձը դժգոհություն հայտեց, որ Սարգիս Քլոյանը խոչընդոտում է իր աշխատանքին՝ թույլ չտալով կանգնել դռան մոտ՝ տեսնելու արդյոք կուտակումներ լինո՞ւմ են, ով ում հետ է հանդիպում եւ այլն, սակայն իրեն թույլ չեն տալիս:
Սարգիս Քլոյանն ասել է, որ ընտրախախտումները դրսում են, ոչ թե տեղամասում:
Հարցին, սակայն ի՞նչ է տեղի ունենում, Սարգիս Քլոյանն ասել է՝ ես չգիտեմ, ես տեղյակ չեմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ