21:51 րոպեին Վանաձոր քաղաքը հոսանքազրկվեց: Վանաձորի տարբեր թաղամասերից ֆեյսբուքյան օգտատերերը միաժամանակ իրենց անձնական էջերում գրեցին այդ մասին՝ նշելով, որ այս ամենը կապված է ընտրությունների հաշվարկների հետ:
3-4 րոպե անց մարզկենտրոնը կրկին լուսավորվեց: Հոսանքազրկումներ են եղել նաեւ Լոռու մարզի մի շարք համայնքներում:
Ավելի վաղ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոսանքազրկվել են նաեւ մարզի՝ Օձուն խոշորացված համայնքի 8 գյուղերի 10 ընտրատեղամասերն եւ Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի եւ Կաճաճկուտ բնակավայրերի ընտրատեղամասերը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ