Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Կապանի 35/05 ընտրատեղամասում քվեարկեց ժամը 19.55-ին։ Նա քվեարկության էր եկել 6 տարեկան դստեր հետ։ Քվեաթերթիկը քվեատուփը գցեց նրա աղջիկը՝ Վիկտորիան:
«Հանուն ապագայի քվեարկեցի, հանուն անվտանգ Հայաստանի։ Հանուն մեր երեխաների վաղվա օրվա»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա, Նարեկ Բաբայանի խոսքով, լարված էին, բայց էական խախտումներ չեն արձանագրվել։
Կարդացեք նաև
«Հույս ունեմ, արդյունքների ամփոփումից հետո կձեւավորվի նոր կառավարությունն ու ապագայի ծրագրերը կիրականացվեն»,-ասաց Նարեկ Բաբայանը:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ