Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է գրիչը, ես ուզում եմ խզմզեմ». Ընտրողը բողոքում էր, որ իր խզմզելու ու քվեաթերթիկը անվավեր սարքելու համար պայմաններ չեն ստեղծել

Հունիս 20,2021 21:36

Այսօր 7/50 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեախուց մտնելուց հետո քվեաթերթիկները ձեռքը շվարած դուրս եկավ՝ բողոքելով, թե ո՞ւր է գրիչը, ես ուզում եմ խզմզեմ:

Հանձնաժողովի անդամներն ասացին, որ գրիչ չկա այս ընտրություններին: Երիտասարդն էլ հրավիրեց հանձնաժողովականների ուշադրությունը. «Ներողություն, ձայնը անվավեր սարքել հնարավոր չի՞»:

Նա դժգոհում էր, որ իր իրավունքն է գալ ընտրության ու ոչ մեկին չընտրել, բայց ինչո՞ւ իրեն չեն տալիս հնարավորություն: Ի վերջո տղան որոշեց քվեաթերթիկներից մեկը պատռել, նոր դնել ծրարի մեջ՝ դրանով արտահայտելով իր վերաբերմունքը:

Նույն ընտրատեղամասում մի կին դժգոհեց, որ իրեն չեն տվել 24 համարի «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը: Հանձնաժողովականները լրացրեցին պակասը:

Ընտրողներից մեկն էլ քվեարկելուց հետո ավելորդ քվեաթերթիկները դուրս էր ուզում հանել, հանձնաժողովականները նկատեցին ու թույլ չտվեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930