Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի». Դանիել Իոաննիսյան

Հունիս 20,2021 21:26

«9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ԿԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։ Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի: Փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է: Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՛ փակ լինի և թե՛ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը»,-Aravot.am-հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, այսօր թիվ 9/21 ընտրատեղամասում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ոստիկանները Դանիել Իոաննիսյանին, հանձնաժողովի նախագահի պահանջով, դուրս էին հրավիրել ընտրատեղամասից:

Ժամը 20։00-ի սահմաններում տեղամաս էր ժամանել «Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդ Դանիել Իոաննիսյանը, որը նկատողություն էր արել հանձնաժողովի նախագահին՝ կապված քվեատուփի կապարակնիքների հետ։ Նա պնդել էր, թե հանձնաժողովի նախագահը չի կնքել քվեատուփը և պահանջել կնքել։ ՏԸՀ նախագահը չէր համաձայնել՝ պնդելով, որ կնքված է։ Տեսանյութում երևում է, որ պրն․ Իոաննիսյանը ձեռքով բացում է կապարակնիքներից մեկը, այնուհետև ինքնուրույն կնքում և ցույց տալիս ՏԸՀ նախագահին՝ որպես պատշաճ կնքված կապարակնիք։ Մինչդեռ «Ընտրական օրենսգրքի» հոդված 32-ի համաձայն՝  «Դիտորդը, այցելուն, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, ներկայացնելու պահանջներ»:

«Մեր տունը Հայաստանն է» դաշինքի թեկնածու Ռոբերտ Ղազանչյանի առաջարկով՝ ՏԸՀ նախագահը քվեարկություն էր կազմակերպել՝  Իոաննիսյանին տեղամասային կենտրոնից հեռացնելու նպատակով։ Այնուհետև պարեկապահակետային ծառայության երկու ծառայողներ դուրս էին ուղեկցել Իոաննիսյանին:

Վերջինիս խոսքով, տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը պատռել է իր կողմից փակված կապարակնիքը, ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարել, թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը: «Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։ Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930