Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։
Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն